Արյան կանչը.․․ Պարզապես անհնար է առանց արցունքների կարդալ

Արյան կանչը.

Ձեռքերը դողում էին վիրահատության ժամանակ: Դեռ նման բան չէր եղել: Սիրտն էլ սովորականից արագ էր բաբախում:
-Տեր Աստված, այս ի՞նչ է կատարվում ինձ հետ: Հիվանդն էլ երեխա չէ, միջահասակ մարդ է, հայրիկիս տարիքին կլինի: Գուցե նրանից է, որ հայր չեմ ունեցել, ու անգամ հայր բառն է ինձ խորթ,- մտորում էր երիտասարդ բժիշկը:
Ձեռքերը շարունակում էին դողալ: Վերջապես ավարտվեց այդ ծանր վիրահատությունը,խոր շունչ քաշեց, բայց չթեթևացավ: Նայեց գունատ հիվանդին և դանդաղ ու մտազբաղ քայլերով գնաց իր աշխատասենյակը: Նստեց գրասեղանի մոտ ու ակամայից վերցրեց հիվանդի փաստաթղթերը: Հիվանդը Հայաստանի Հանրապետության քաղաքացի էր, ազգությամբ հայ , հիսունութ տարեկան: Ռուսաստանի Դաշնություն էր եկել ընդամենը երեք օր առաջ: Հիվանադնոց էին տեղափոխել ուշագնաց վիճակում՝ շտապ օգնության մեքենայով:

֊֊ Հայ … Հայ… Հայ … Ուրեմն հայ է … Բժիշկը սկսեց հետուառաջ գնալ աշխատասենյակում: ֊֊Ուրեմն հայ է… Բժիշկը գիտեր, որ իր հայրը նույնպես հայ է եղել, իրեն ու մորը լքել է , երբ ինքը դեռ գրկի երեխա է եղել, թողել բախտի քմահաճույքին ու գնացել Հայաստան: Հետո չգիտի թե մայրը որտեղից էր իմացել, որ նա երկրաշարժի զոհ է դարձել:
Հերթափոխը ավարտվել էր, բայց բժիշկը դեռ չէր պատրաստվում տուն գնալ: Մտքերով հիվանդի հետ էր, չէր կարողանում նրան մոռանալ: Աշխատասենյակի դուռը բացվեց: Բժիշկը սթափվեց ծանր մտքերից: Բուժքույրը տեղեկացրեց, որ հիվանդին տեղափոխել են հիվանդասենյակ: Բժիշկը շտապեց հիվանդին տեսնելու: Հիվանդը գունատ դեմքով պառկած էր անկողնում: Նա մոտեցավ հիվանդին,նրա հայացքում ինչ որ ծանոթ ու հարազատ բան զգաց:
— Ինչպե՞ս ես, հայրիկ, ինչպե՞ս ես քեզ զգում,- հարցրեց բժիշկը և հայրիկ բառը արտասանելիս զգաց, որ ձայնը դողում է:

— Լավ եմ, արդեն լավ եմ , բժիշկ ջան, ի շնորհիվ Ձեզ։ Շնորհակալ եմ,- պատասխանեց հիվանդը:
— Շնորհակալության կարիք չկա, ես իմ պարտքն եմ կատարել:
Կարևորը որ ամեն ինչ հետևում մնաց :
— Այո, ճիշտ եք:
Չէ, հայացքը շատ ծանոթ է ու ինչ որ հարազատ բան կա նրա մեջ, որ ձգում էր բժշկին: Դե երևի հայի արյունն էր խոսում բժշկի մեջ:

Երկար լռեցին, բայց կարծես երկուսն էլ ուզում էին խոսել , երկուսն էլ բան ունեին իրար ասելու․․․
-Հայրս էլ է հայ եղել,- վերջապես խոսեց բժիշկը:
-Այսինքը դու էլ ես հայ, գրեթե գոռալով ասաց հիվանդը և ցանկացավ նստել:
— Ձեզ չի կարելի նստել, չէ, ես հայ չեմ, չնայած հայը այրանս մեջ է: Ամեն անգամ հայ տեսնելիս ինձ թվում է հարազատիս եմ հանդիպել: Հայրիկիս չեմ հիշում, նա մեզ լքել է երբ ես շատ փոքր եմ եղել․․․
Կրկին լռեցին, կրկին լռությունը հաղթեց բառերին:

-Տղա՛ս, արյունը ջուր չի դառնում,ես էլ քեզ տեսնելուց մի տեսակ հարազատ ու ձգող բան եմ զգում: Հայի արյունն է…
Հիվանդասենյակ մտավ բուժքույրը և բժշկին տեղեկացրեց, որ հիվանդներից մեկը իրեն վատ է զգում: Բժիշկը առողջություն մաղթեց հիվանդին ու շտապեց դեպի դուռը:
Տուն գնալուց առաջ կրկին ոտքերը տարան արդեն հարազատ դարձած հիվանդի հիվանդասենյակը: Հիվանդը քնած էր: Գնաց տուն, բայց ամբողջ գիշեր նա մտքերով հիվանդի հետ էր, այնքան ծանոթ ու հարազատ էր նրա հայացքը :
Առավոտյան շուտ գնաց հիվանդանոց,չնայած որ իր ազատ օրն էր, ու առանց աշխատասենյակ մտնելու, անմիջապես գնաց հիվանդասենյակ:

— Ինչպե՞ս ես քեզ զգում հայրիկ,— կրկին դողացող ձայնով հարցրեց բժիշկը:
— Լավ եմ, այսօր պիտի քայլեմ,շտապում եմ օր առաջ ոտքի կանգնել:
Բժի՛շկ, ես գործերով եմ այստեղ եկել ու այս քաղաքը շատ ծանր հիշողություններ է իմ մեջ արթնացնում, այստեղ մարմնիս մի մասնիկն եմ թողել շատ տարիներ առաջ: Տարիներ ի վեր այս ամենը խեղդել եմ իմ մեջ ու միայն կնոջս հետ եմ կիսվել, բայց չգիտեմ թե ինչու ցանկանում եմ կիսվել Ձեզ հետ,երևի էլի հայի արյունն է խոսում…
—Ես էլ շատ բան ունեմ Ձեզ պատմելու, անկեղծանալու, ասես Ձեզ վաղուց եմ ճանաչում:
— Գիտես, ամբողջ գիշեր Ձեր ասածի մասին եմ մտածել: Զարմանում եմ ինչպես է հայրդ լքել քեզ՝ իր որդուն, իր միս ու արյունին:

— Մի զարմացեք, մեզ լքելուց հետո մի քանի ամիս անց նա մահացել է՝ երկրաշարժի զոհ է դարձել: Եթե կենդանի լիներ մի գուցե ինձ անտեր չէր թողնի, մի գուցե ժամանակ առ ժամանակ այցելեր մեզ: Ես հիմա ինձ վրա եմ զարմանում, որ մի անգամ չեմ եղել Հայաստանում ու չեմ փնտրել հայրիկիս հարազատներին: Գոնե մեկ անգամ չեմ այցելել նրա գերեզմանին:
-Էլի ուշ չէ, զավակս: Արդեն իմ պես հարազատ ունես Հայաստանում, չնայած համոզված եմ, որ հայրիկիդ հարազատներն էլ շատ ուրախ կլինեն քո պես ազգական ունենալու համար:Անպայման գնա Հայաստան,այցելիր հայիկիդ շիրիմին: Երկրաշարժը շատ անմեղ կյանքեր խլեց: Որդիս, համոզված եղիր, որ հայրդ անպայման կգար քո հետևից , նա քեզ անտեր չէր թողնի:
Երանի իմ որդին էլ կենդանի լիներ․․․
Լռեցին, ծանր լռություն էր՝ ծանր մտքերով…
— Ձեր վիշտը ավելի մեծ է, հայրիկ,որդի կորցնելը սարսափելի մեծ վիշտ է:
Արցունքի կաթիլները սկսեցին հոսել հիվանդի գունատ այտերն ի վար:

-Վիշտս շատ մեծ է, որդիս: Ընդամենը մեկ անգամ եմ այցելել որդուս գերեզմանին…
Կրկին արցունքների առատությունց խեղդվեց հիվանդը, արցունքներ, որոնք երկար էր խեղդել իր մեջ, արցունքներ որոնք իրենց մեջ տարիների տառապանք ու ցավ էին թաքցնում:
-Քեզ հագիստ է պետք,բժիշկ եմ,բայց ինքս եմ խանգարում Ձեզ հանգստանալ, ես գնամ, դուք հանգստացեք, հետո կշարունակենք մեր զրույցը,— տխուր ձայնով ասաց բժիշկը և ցանկացավ տեղից վեր կենալ:
— Մի գնացեք, ես ինքս բժիշկ եմ և այդ ամենը լավ հասկանում եմ, բայց հիմա ուզում եմ խոսել, հավատա որ խոսելով ավելի կհանգստանամ:
— Դուք էլ ե՞ք բժիշկ,— զարմացած հարցրեց երիտասարդը,— հայրս էլ էր մասնագիտությամբ բժիշկ, և շատ լավ բժիշկ էր: Այդ մասին ես իմացա միայն վերջերս, երբ բժշկական համալսարան ընդունվեցի: Մայրս ցանկանում էր , որ իրավաբան դառնամ, բայց ես կյանքումս առաջին անգամ դեմ գնացի մայրիկիս և ընդունվեցի բժշկական համալսարան, միայն այդ ժամանակ մայրս ասաց, որ հայրս նույնպես բժիշկ է եղել ու շատ լավ բժիշկ:
— Այո, բժիշկ եմ, բայց մեր կյանքում կարևորը լավ մարդ լինելն է, ցավոք մեր կյանքում ….
Կրկին լռեցին ……

— Շատ տարիներ առաջ էր: Ես ծառայում էի այս քաղաքում: Այստեղ էլ ծանոթացա որդուս մայրիկի հետ: Երկուսս էլ ջահել էինք ու իրար անմոռաց սիրում էինք և մեր որդին էլ սիրո պտուղ էր: Ծառայությունս մոտենում էր ավարտին: Ես անչափ երջանիկ էի, քանի որ ես մենակ չէի արդեն, ես ունեի սիրող կին, ով կրում էր իմ երեխային,կյանքումս առաջին անգամ ես ունեի ընտանիք: Հայաստանում ես ոչ-ոք չունեի, մանկատան սան էի ու լրիվ միայնակ էի: Վերջապես ավարտեցի ծառայությունս և պատրաստվում էի կնոջս հետ վերադառնալ Հայաստան: Ես աշխարհի ամենաերջանիկ մարդն էի ինձ զգում: Կնոջս ծնողները դեմ էին մեր Հայաստան գնալուն ու ամեն կերպ խոչնդոտում էին, չէին ցանկանում իրենց միակ աղջիկը այդքան հեռու բնակվեր իրենցից և այն էլ մի «անտեր» տղայի հետ… Նրանք առաջարկում էին , որ ես մնամ այստեղ, բայց մանալ չէի կարող: Մնալ, նշանակում էր թաղել մանկության ամենանվիրական երազանքս:

Մենք եկանք Հայաստան:Սկզբում շատ դժվար էր, բայց ես դժվարությունից չէի վախենում,նամանավանդ երբ արդեն մենակ չէի: Ապրում էինք ուսանողական հանրակացարանի մի փոքրիկ համարում: Ցերեկները սովորում էի, գիշերները՝ աշխատում:Կնոջս ծնողները մեզ օգնում էին, ինչը իմ սրտովը չէր, բայց իրոք այդ օգնությունը անհրաժեշտ էր: Մի օր դասից տուն եկա ու տեսա կինս սենյակում չէ: Խառնվեցի իրար, ինձ թվաց հիվանդանոց են տեղափոխել, չնայած դեռ երկու ամիս կար որդուս ծնվելուն: Իջա ներքև, աստիճանների վրա հանդիպեցի հանրակացարանի պահակին, նա էլ տեղեկացրեց, որ կինս չդիմանալով այս ծանր պայմաններին առավոտյան գնաց ծնողների մոտ: Նրա խոսքերից ես երկար ժամանակ ուշքի չէի գալիս: Ինչպես կարողացավ, ինչպես…. Ուր կորավ սերը…
Ինչու այսպես ստոր կերպով… Հարցերի առատությունից խեղդվում էի, բայց ավելի շատ խեղդվում էի պատասխաններ չգտնելուց: Զանգեցի նրաց տուն, բայց զանգերս մնացին անպատասխան: Հաջորդ օրը ուղևորվեցի այստեղ, հույս ունեի, որ կինս ետ կվերադառնա, որ պահի թուլության տակ է արել, բայց չարաչար սխալվում էի: Կինս հրաժարվեց ոչ միայն ինձ հետ Հայաստան գալուց, այլ նաև ապահարզան պահանջեց: Ինչպես արագ կառուցել էինք մեր ընտանիքը, այնպես արագ էլ այն քանդեցինք՝ փշրելով իմ բոլոր երազանքները…. Միակ լուսավոր կետը որդիս էր , մի գուցե կապող օղակ դառնար: Բայց, ես կորցրեցի նաև որդուս, կորցրեցի նրան ծնվելուց մեկ շաբաթ հետո, նրան կորցնելուց հետո կորցրեցի ապրելուս իմաստը….

Կրկին լռեցին: Այս անգամ լռությունը ավելի երկար էր ու բառերի փոխարեն արցունքներն էին խոսում:
Անցավ մի քանի օր: Բժիշկը ամեն մի ազատ վարկյանը իր հարազատ հիվանդի հետ էր անցկացնում:Այնքան էին կապվել իրար հետ, ասես հայր ու որդի լինեին: Հիվանդը համարյա ապաքինվել էր և խնդրեց բժշկին որ իրեն դուրս գրեն: Բժիշկը չմերժեց, բայց մի պայմանով…
— Դու մինչև Հայաստան գնալդ կապրես մեր տանը և մերժում չեմ ընդունում: Գիտես այնպիսի տպավորություն է, ասես ես գտել եմ իմ հայրիկին, և էլ կորցնել չեմ պատրաստվում:
Արմենը գրկեց բժշկին, կրկին արցունքներ հայտնվեցին աչքերին, այս անգամ՝ երջանկության:
— Տարիներ առաջ այս քաղաքում ես կորցրեցի որդուս, այժմ նույն այս քաղաքում գտա նրան:
Սերգեյը արագ հանձնեց հերթափոխը և Արմենի հետ ուղևորվեցին դեպի իրենց տուն: Ճանապարհին մտան խանութ, մի քանի մթերքներ գնեցին: Սերգեյը ապրում էր կնոջ հետ և նրան ամեն ինչ պատմել էր հարազատ հիվանդի մասին: Տուն մտան, Նրանց ուրախ, ժպիտը դեմքին դիմավորեց Սերգեյի կինը:Արմենը հիացած էր նման ընդունելությունից: Աննան շտապեց սեղան պատրաստել, իսկ Սերգեյը նստեց Արմենի մոտ և հիացած հետևում էր գեղեցկուհու կնոջը:
Հանկարծ Արմենի ուշադրությունը գրավեց գրապահարանի մոտ դրված լուսանկարը, մի պահ իրեն թվաց է… Չէ իրոք թվաց…
Ակամայից մոտեցավ նկարին ու իրեն հազիվ զսպեց, որ չգոռա….
—Մայրս է, երեք ամիս առաջ է մահացել:

— Մա՞յրդ,— զարմացած հարցրեց Արմենը, շունչը ասես կտրվում Էր, սիրտը հիմա կկանգներ,— Ինչ էր մայրիկիդ անունը, Ելենա՞:
—Այո, Լենա էր, որտեղի՞ց գիտեք մայրիկիս, — իր հերթին զարմացավ Սերգեյը:
Երևի հիմա սիրտը ուրախությունից կկանգներ, միթե՞ այն ժամանակ….
Արմենը գրկել էր Սերգեյին ու չէր կարողանում խոսել:
Աննան կանգնել էր նրանց մոտ ու զարմացած նայում էր իրար գրկախառնված տղամարդկանց, նրանք երկուսն էլ արտասվում էին …

Հայր ու որդի գրկել էին իրար ու նրանց փոխարեն արցունքներն էին խոսում:
— Հայրիկ, հայիկ, հայրիկ ….
—Իրոք որ արյունը ջուր չի դառնում, որդիս,— խեղդվելով ասաց հայրը…
2016 թ.