Որոշեց իջնել շենքի բակ և շոու կազմակերպել․․․ Չգիտեմ… Չգիտեմ…Թեհմինա Վարդանյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այն բանից հետո, ինչ սոցիալական հարցումները ցույց տվեցին, որ Տարոն Մարգարյանն ավելի հաճախ էր շփվում քաղաքացիների հետ, քան Հայկ Մարությանը, վերջինը որոշեց դուրս գալ տնից, իջնել իր շենքի բակ և շոու կազմակերպել՝ տնտեսվարողների վրա հոխորտալով պարտադրել իր փոխարեն մաքրել փողոցները՝ ասելով, որ կա ավագանու որոշում, որը, ճիշտ է, վերաբերվում է առանձնատների դիմացը մաքրելու պարտավորվածությանը, բայց ոչինչ, բոլորդ դուրս եկեք ու մաքրեք քաղաքը:

Չգիտեմ՝ արդյո՞ք առ Հայկ Մարության տարբեր ուղղություններից եկած անլրջության ֆոնն արժեր ավելացնել նոր շոու անելով՝ փափախով, ձեռնոցներով շենքի ներսում, վարչական շրջանի ղեկավարի կեպկայով… Այո՛, մենք խոսում ենք երբեմնի փայլուն և առաջատար պրոդյուսերներից մեկի մասին… Չգիտեմ… Չգիտեմ…»: