Ուշքս գնում է այս պատմության համար․ Թե ո՞նց են թաքնված գոյատևել․ Շուշան Պետրոսյան

Երգչուհի Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ընկերուհիս պատմեց քիչ առաջ, իրենց բարեկամ Սուրենի գլխին եկածը ։)

Ուշքս գնում է այս պատմության համար, Շոշ գյուղից Սուրենի 4 կովերը, որ ռմբակոծություններից փախել էին տարբեր ուղղություններով, հետո կորել էին, երեկ վերադարձել են տուն, չորսն էլ ։)))

Ասում են Սուրենը անդավաճան ու համբերատար, պարտաճանաչորեն ամեն օր չորսին էլ, անուն առ անուն կանչել է … (ես մոլորված կովերին, որ պատկերացնում եմ, մեռնում եմ։

Թե ո՞նց են թաքնված գոյատևել, ամեն դեպքում խոզուկներ չեն, կմորթվեյին…)
պարտիզանկովերը»:

(Visited 33 times, 1 visits today)