Ինչպես դիմավորեցին Աննա Հակոբյանին Լոս Անջելեսի օդանավակայանում

Ամերիկաբնակ Ռոբերտ Մարգարյանը Լոս Անջելեսի օդանավակայանում նկարահանել է, թե ինչպես է վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը թիկնապահների ուղեկցությամբ ժամանում Լոս Անջելես։

«Քիչ առաջ օդանավակայան ժամանեց գերագույն գլխավոր դավաճանի կինը՝ Էրատոն իր թիկնապահների հետ միասին։ Ես «դավաճան» գրությունը պարունակող գրառումով կանգնած էի այդտեղ՝ իրեն դիմավորելու։

Եվ ինչպես տեսնում եք՝ նույնիսկ այնտեղ կանգնած հայերին չնայեց, գլուխը կախ, գլխիկոր ամոթից թողեց օդանավակայանը և դուրս եկավ։ Ես կատարեցի իմ պարտքը»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Ռ․ Մարկարյանը։