Ինչպե՞ս կարելի է նիհարել առանց հոգնեցուցիչ մարզումների. սննդաբանների խորհուրդները

Նիհարելու համար հոգնեցուցիչ մարզումներ անհրաժեշտ չեն, պնդում է սննդաբան Ռեյչել Փոլը (ԱՄՆ):

NDTV-ն պատմում է, որ փորձագետը խորհուրդ է տալիս ընտրել այն ֆիզիկական գործունեության տեսակը, որն իսկապես ձեզ դուր է գալիս, նույնիսկ եթե դա այն պակաս արդյունավետ է: Այդ պարագայում նպատակին հասնելու համար կարող է ավելի շատ ժամանակ պահանջվել, սակայն վաղ թե ուշ դա տեղի կունենա, հատկապես, եթե մարդն ամեն ինչ հաճույքով է անում: Արդյունավետ, բայց տհաճ վարժություններով այդպիսի երաշխիք չկա. ամենայն հավանականությամբ, մարդը կարող է ցանկացած պահի թողնել այդ ամենը:

Սննդակարգը կազմելիս Ռեյչել Փոլը խորհուրդ է տալիս սպիտակուցներով եւ առողջ ճարպերով հարուստ սնունդ ընտրել եւ լրացնել դրանք բանջարեղենով: Նրա խոսքով` սպիտակուցները եւ ճարպերն անհրաժեշտ են, որպեսզի սնունդը հագեցնող լինի, իսկ բանջարեղենը սնում է օրգանիզմը ապահովում է սննդային մանրաթելերով:
Նաեւ նիհարելիս շատ կարեւոր է ուշադրություն դարձնել լիարժեք քնին եւ հոգեկան առողջությանը: Առանց դրանց նիհարելը չափազանց դժվար է. չի լինի ոչ ուժ, ոչ մոտիվացիա:

(Visited 19 times, 1 visits today)