Այս 6 հերոս տղաների պատմությունն ուրիշ է:
Նրանց համար պատերազմը տևեց ավելի քան 90 օր, նրանց պայքարը երկար էր՝ տանջալից ու դաժան:
Հայտնվելով շրջափակման մեջ` առանց հրամանատարի, տղաները որոշեցին չհանձնվել, ամեն գնով ողջ մնալ` կռվել մինչև վերջ ու դուրս գալ շրջափակումից:
Ու ոչինչ, որ 2-3ամսվա ծառայող էին, որ տեղանքին ծանոթ չէին, ողջ մնալու համար էլ գրեթե պայման չկար, առջևում էլ ձմեռ էր, բայց ապրելու ցանկություն ավելի մեծ էր:
90 օրյա մաքառումներից հետո, սոված, հյուծված և ուժսապառ եղած տղաները՝ պարզվում է կռվել են թշնամու դեմ, մինչև վերջին շունչը:
Ինչերի՜ միջով անցաք տղերք ու դեռ ինչե՜ր ունեիք մեզ պատմելու…
Բոլորը նորակոչիկներ էին և անմահացան նույն օրը 27.12.2020. պատերազմի ավարտից 50 օր անց:
ԼՈՒՅՍԻ ՄԵՋ ՄՆԱՔ
Ալբերտ Ստեփանյան
Սամվել Սամբատով
Սասուն Պետրոսյան
Կարեն Ներսիսյան
Հայկ Հարությունյան
Գրիշա Գրիգորյան
Հավերժ հիշատակ