Նիկոլ Փաշինյանն այս պահին շանս ունի կենդանի մնալով հեռանալ. Հրանտ Բագրատյան

Ես Սյունիք կամ մարզեր որ գնացի, բոլորն են Նիկոլի դեմ, առաջ մի 15-20 տոկոսն էր, հիմա բոլորն են դեմ։ Այս մասին այսօր «Ազատության» հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ 

«Մի 15-20 տոկոս բնակչություն կա, որ աղքատ է ապրում, կամ չի ուզում, կամ այնպես է ստացվել, որ կյանքը չի դասավորվել, վատ է ապրում, ինքը դրանց դարձրեց իրեն զանգված։ Հիմա այդ հենարանը իր ոտքերի տակից գնում է»,- ասաց Բագրատյանը։ 

Բագրատյանի խոսքով Նիկոլ Փաշինյանն այս պահին շանս ունի կենդանի մնալով հեռանալ. «Այլապես գնալու է սրացում և պարտվող կողմը Նիկոլ Փաշինյանն է լինելու»։

(Visited 105 times, 1 visits today)