Մի՞թե կարելի է նեղանալ 4 ամսական երեխայից․ Մի՞թե կարելի է նեղանալ 4 ամսական երեխայից․ Սկեսուրս նեղացել է իմ ընդամենը 4 ամսական երեխայից․․․երեկ գնացինք նրա տուն, իսկ նա թոռանը նույնիսկ չգրկեց․․․

Ամուսնուս մոր հետ միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել։

Ի սկզբանե առանձին էինք ապրում, երբեմն զանգում էինք միմյանց, ամսական 2-3 անգամ հանդիպում։ Ես միշտ հարգանքով էի խոսում նրա հետ և երբեք չէի մոռանում, որ հենց այդ կինն է ունեցել ամուսնուս և լավ մարդ դաստիրակել։ Բացի այդ, սկեսուրս երբեք չէր միջամտում մեր ընտանեկան գործերին։

Երբ ծնվեց մեր առաջնեկը՝ աղջիկս, կողմ էի, որ տատիկներն ու պապիկները մասնակցեն երեխայի կյանքին։ Ծնողներս հաճախ էին գալիս, բայց ահա ամուսնուս ծնողները՝ ոչ։ Սկեսրայրս արտերկրում էր աշխատում, իսկ սկեսուրս էլ ուղղակի չէր ուրախացնում մեզ իր այցելություններով։

Արդյունքում,երբ աղջիկս 4 ամսական էր, տեսել էր տատիկին ընդամենը 3 անգամ, ընդ որում, մի հանդիպումը եղել էր ծննդատանը։Երբ լրացավ աղջկաս 4 ամսականը, կայացավ տատիկի ու թոռան չորրորդ հանդիպումը։

Բնականաբար, երեխան այդ տարիքում արդեն տարբերում է ծանոթ-անծանոթներին։ Աղջիկս՝ տեսնելով տատիկին, սկսեց ուժեղ արտասվել։ Ես նրան դժվարությամբ հանգստացրեցի, բայց նա այդպես էլ չգնաց տատիկի մոտ։

-Եթե դու ինձ չես սիրում, այլևս չեմ գա քեզ մոտ,-պատասխանեց սկեսուրս, հրաժեշտ տվեց մեզ ու գնաց։ Նույնիսկ սուրճ չխմեց։ Ես ապշած էի նրա այդպիսի վերաբերմունքից։ Մի՞թե դժվար է հասկանալը, որ ընդամենը 4 ամսական երեխա է, ինչպես կարելի է նեղանալ նրանից։

Հիմա սկեսուրս դադարել է նույնիսկ հարցնել Մարիի մասին, կարծես երեխաս գոյություն չունի։ Նա ամեն օր զանգում է ամուսնուս, հարցնում, թե ինչպես է, բայց իմ ու դստերս մասին ընդհանրապես չի խոսում։Մի քանի օր առաջ էլ նրա ծննդյան օրն էր, գնացել էինք շնորհավորելու։

Եվ որքան ցավոտ էր ինձ համար, երբ սկեսուրս ամբողջ երեկոյի ընթացքում գրկում ու սիրում էր տալիս և տեգրոջս երեխաներին, իսկ Մարիին ընդհանրապես ուշադրություն չէր դարձնում։

Ամուսինս հաջորդ օրը զանգեց մորը և փորձեց խոսել, իսկ նա պատասխանեց, որ նեղացած է մեզանից։ Ինչպես խելքի բերեմ սկեսուրիս, նույնիսկ չգիտեմ

(Visited 34 times, 1 visits today)