Այս հարցի պատասխանը, արա պապյան, ես չասեմ, դու կարդա քո յուրաքանչյուր ելույթի տակ․ ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

ՈՄՆ աՐԱ պԱՊՅԱՆԻ «ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ»
Այս կերպարը, կարծեցյալ քաղաքագետը, որը կոչվում է արա պապյան, Կանադայում պատսպարեց իր երկու տղաներ Նարեկին ու Տարոնին, եկավ Հայաստան, որ իր «խելոք մտքերով» լծվի հանցագործ քոչարյան ռոբիկին, նույն իրեն՝ «կարիճ ռոբին» իշխանություն վերադարձնելու գործին: Ամբաստանյալ ռոբիկի այդ լուծը, որին լծվեց նաև այս աճպարար արա պապյանը, շատ լծկան եզներ ունի՝ ղարաբաղյան կլանի ներկայացուցիչնե՜ր, դաշնակնե՜ր, ККБ-ի ինչ-որ ագենտնե՜ր, մաշված, քրքրված ինչ-որ վազգե՜ն ու մի «Жигул»-ու պասաժիրներ ունեցող անտեր ու դուրս մանր, մունր կուսակցությունների ներկայացուցիչներ:
Այս արա պապյանը վերջերս մի «դարակազմիկ միտք» հայտնեց. «Նիկոլին պաշտպանողների մի զգալի մասը հետբալզակյան տարիքի կանայք են»:

Այ դու՝ քոչարյան ռոբիկի ձեռքի թաշկինակ, երևի Բալզակ լավ չես կարդացել: Ի դեպ, պապյան, հանճարեղ Բալզակի ստեղծագործությունների իմաստը հասկանալն ամեն մարդու բան չի,-մի քիչ լուսավորեմ քեզ: Բալզակի գրական հերոսուհի կանայք հասուն տարիքի, արդեն կյանք տեսած, կյանքի լավն ու վատը ապրած, հետևաբար, փորձառու կանայք են: Եթե նման կանանց նկատի ունես, մանիպուլյացիայի սիրահար պապյան, ուրեմն այդ կանայք շատ լավ են հասկանում, թե ինչո՞ւ են պաշտպանում Փաշինյանին: 20 տարի երկու ղարաբաղցի վայ նախագահների ձեռքից վառված ու հազիվ ազատված ժողովուրդը բա էլ ո՞ւմ պիտի պաշտպանի:
Ժողովուրդ ասացի, քեզ մի բան էլ հիշեցնեմ, քոչարյան ռոբիկի ստրուկ պապյան, դու չհամարձակվես ժողովրդի անունից խոսել, մանավանդ ասել, թե՝ «ժողովուրդը դեմ էր հրադադարին»: Ժողովուրդը դո՛ւ չես, այ կամակատար քսու շուն, ժողովուրդը բանակում զինվոր-որդի ունեցող կանայք են, հարցրե՞լ ես նրանց կարծիքը՝ իրենք կո՞ղմ, թե՞ դեմ են հրադադարին: Քեզ ի՞նչ կա, դու այդ մայրերի անհանգստությունը չունես, քանի որ երկու տղաներիդ Կանադայում ես պահում, ապահով ապրում են, ու հիմա ձայնդ տաք տեղից է գալիս:

Մեկ էլ մնում-մնում, մեկ ուրիշ ախմախություն ես դուրս տալիս, թե, իբր, ժողովուրդն իրավացիորեն դժգոհություն ունի, թե, իբր, ժողովուրդը Փաշինյանին աջակցել է իր խոստումների համար, որ տվել է հեղափոխության օրերին, ես՝ նույնպես:
Այ հենց քո ասած այդ «ես՝ նույնպես»-ը շպրտեմ կեղծ ժպիտներով լեցուն երեսիդ: Դու այն ժամանակ գիտեի՞ր, որ ամեն բարեփոխում դեմ է առնելու քո նման ներքին տականքների դավադիր պահվածքին: Դու այն ժամանակ գիտեի՞ր, որ հետո պիտի կորոնավիրուս կոչված ախտը գար, հետո՝ պատերազմը,-ե՞րբ և ինչպե՞ս պիտի Փաշինյանն իրականացներ իր խոստումները, երբ որ քեզ Կանադայում դեսպան նշանակած ու մինչ օրս քո փայփայած հանցագործ ռոբիկ քոչարյանը ժողովրդից 10 տարի շարունակ թալանած իր միլիարդները պիտի սկսեր բաժանել քեզ նման աննամուսներին, թե՝ սկսեք քանդել այս կառավարության հիմքերը:

Եվ քեզ նման փողի մեռած հայրենադավ տականքները ռոբիկի թալանած փողերից վերցնում են իրենց շան թուլա բաժինն ու ամենօրյա իրենց հաչոցներով թունավորում են մթնոլորտը, փորձում են խուճապ առաջացնել ժողովրդի մեջ: Քեզ ու քեզ նմաններին դիպուկ բնորոշում ժողովուրդն արդեն տվել է՝ «ռոբասերժական վիժվածքներ»: Պաշտոնների մեռածներ ու պաշտոնների ձգտող թուլեք, ի՞նչ է ձեր ուզածը՝ քոչարյան ռոբիկի պարտքի տակի՞ց դուրս գալ, նրան վերադարձնել իշխանությա՞ն… Ծոծրակներդ կտեսնեք:
Քեզ հետ ընկերացած մեկն էլ կա՝ հասմիկ պապյանը: Ափսոսս գալիս է, որ թողած իր արվեստը՝ այս կինն ընկել է ահաբեկիչներին պաշտպանելու բոստանը: Եթե ինչ-որ վահան բադասյան մահափորձ կազմակերպելու բացահայտ կոչ է անում, ու դուք հիմա նրա պաշտպանության գործիքն եք դարձել, մահափորձ հրահրողին պաշտպանելը տեռորիզմ չի՞, բա էլ ի՞նչ գրող ու ցավ է: Իսկ հասմիկն ասում է՝ «միամտորեն հավատում էի հեղափոխությանը»: Իրո՞ք միամտորեն, այ հասմիկ, զգույշ՝ մատդ էլ հանկարծ միամտորեն չկծես:

Ըստ ձեզ՝ արա և հասմիկ պապյաններ, սեռժի դեմ ռոբիկ քոչարյանի «պրոյեկտ» «սասնա ծռերի», այսպես ասած, ապստամբությունը կազմակերպելը տեռորիզմ չէ՞ր, որի թունդ պաշտպաններն եք դու՝ արա պապյան և դու՝ հասմիկ պապյան:
Այդ ինչո՞ւ էին «սասնա ծռերը» գրավում ինչ-որ ՊՊԾ գունդ և ոչ թե գնում Բաղրամյան պողոտա: ՊՊԾ-ում թալանի ենթակա բանկոմա՞տ կար… Սկզբում «սասնա ծռերը» դա ապստամբություն անվանեցին՝ հանուն Սեֆիլյանին բանտից ազատելու: Ժողովրդի մի մասն այն ժամանակ չգիտեր, որ դա ռոբի «պրոյեկտն» է, և միտինգներ էր անում՝ ի պաշտպանություն «սասնա ծռերի»: Մի ազնիվ տղա էլ, որ Հաց Բերող կոչվեց, նրանց հաց էր հասցնում: Հետո, երբ երկու անմեղ ոստիկաններ սպանվեցին, ու ղարաբաղյան կլանի տիպիկ ներկայացուցիչ բալասանյան վիտյոկը եկավ, իբր, բանակցելու, «սասնա ծռերն» այդ ժամանակ մոռացել էին, որ դա նույն վիտյոկն էր, որը Ղարաբաղի մուտքի մոտ Սեֆիլյանին ու իր խմբին ծեծելով հեռացրել էր Ղարաբաղից:

Շատերն արդեն հասկացել են, որ քոչարյան ռոբիկը մուռ ուներ իր արյունակից սեռժիկի դեմ, որ իրեն (Պոտին-Մեդվեդև տարբերակով) վարչապետ չի նշանակում ու կազմակերպել էր «սասնա ծռերի» անփառունակ ներկայացումը: 1999-ի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում արյուն թափելուց հետո երիցս հանցագործ ռոբիկն ավելի էր աշխուժացել, իրեն համարում էր միակ տղամարդը: Ասենք, թե նա կարող էր իրեն այդպես համարել, դա իր նենգ բնույթն է, բա դո՞ւք, որ արյուն թափելու գնով ձեռք բերած նրա գումարներով դարձել եք իր ճորտերը, դո՞ւք ձեզ ինչ եք համարում…

Այս հարցի պատասխանը, արա պապյան, ես չասեմ, դու կարդա քո յուրաքանչյուր ելույթի տակ գրվող արձագանքները – այնտեղ հրաշալի են բնորոշում քեզ: Դու պարզապես ձև ես՝ առանց բովանդակության: Դու, արա պապյան, և դուք, «սասնա ծռեր», ընդամենը հանցագործ քոչարյան ռոբիկի պրոյեկտն եք, նրա հլու-հնազանդ ստրուկները:
Եվ վերջում: Դու, դիմակդ արդեն պատռած պապյան, մի քիչ ամոթ ունեցիր Հայաստանի բանակում ծառայող զինվորների առաջ և ռադ եղիր քո Կանադան, որտեղ Հայաստանի բանակից հեռու ես պահում քո երկու տղային:

Դու բարոյական իրավունք չունես խառնվելու Հայաստանի ներքին գործերին, որովհետև դու Հայաստանի «դարդ ու ցավերի» հետ ոչ մի կապ չունեցող բարոյազուրկի մեկն ես և ստրկաբար ծառայում ես ժամանակին քեզ պաշտոններ տված հանցագործ ռոբիկ քոչարյանին: Ինչքան էլ քո «դարակազմիկ մտքերը» շաղ տաս ծախու կայքերում ու հեռուստականալներում, ժողովուրդն արդեն հրաշալի է ճանաչում քո ռոբիկին էլ, նրա ստրուկներին էլ: Այս վերջիններից մեկը հենց դու ես: Բալզակ լավ ուսումնասիրիր, էյ պապյան, պապյան, որ էլ չհամարձակվես հայ կանանց վիրավորել՝ նրանք այնքա՜ն կուշտ են և ահավոր զզվում են քեզանից էլ, քո ռոբիկից էլ:
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ