ՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻՆ ԵՎ ԳՅՈՒՄՐԻԻՆ․ Արտակ Գալստյան

Արտակ Գալստյանը Ֆեյսբուքյան էջում գրառում է կկատարել․

ՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻՆ ԵՎ ԳՅՈՒՄՐԻԻՆ

Այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը, Շիրակի մարզը, Գյումրին պետք է կառուցենք նորովի:
Այլ կերպ ասած սկսում է զրոյական կետից:
Կարծում եմ կարիք չկա հիշեցնել, թե ինչ պատահեց Արցախի հետ երբ Նիկոլը հայտարարեց, որ Արցախի հարցն էլ է սկսում լուծել զրոյական կետից:

Արձանագրենք, որ ըստ Նիկոլի հայտարարության Հայաստանը, Շիրակի մարզը և Գյումրին նույնպես վտանգի տակ են և նրանց կարող է սպառնալ նույն Արցախի ճակատագիրը :
Ի դեպ, ճանապարհին մի քանի տեղ իբր ժողովուրդը կանգնեցրել է վարչապետի շարասյունը և վերջինս էլ սիրահոժար, ջերմ զրուցել է ժողովրդի հետ:

Խորհուրդ կտամ Սերժի պրոյեկտ Նիկոլին, նույն կերպ վարվել նաև Երևանում, երբ ժողովուրդը փորձում է կանգնեցնել նրա շարասյունը և կրկին ջերմ զրուցել նրա հետ:

Իսկ ընդհանրապես կարծում եմ, որ Հայ ժողովուրդը պետք է սկսի զրոյական կետից և քաղաքական աղբանոց նետի բոլոր երեք նախագահներին, նրանց դրածո, այդպես էլ զրոյից չբարձրացող Նիկոլ կոչվող անձին, առավել ևս որ ի պաշտպանություն նրա Սերժի տված հարցազրույցը ոչ թե հերքեց, այլ հաստատեց այն, որ Նիկոլը Սերժի պրոյեկտն է եղել ի սկզբանե, իսկ նպատակը Արցախի հանձնումն ու Հայաստանի թրքացումն է եղել:

Հիշեցնեմ
Հուդան չվայելեց իր եռեսուն արծաթը և մնաց պատմության մեջ, որպես դավաճանության սիմվոլ և հոմանիշ, քանի որ դավաճանեց հավատին:
Արտակ Գալստյան

(Visited 7 times, 1 visits today)