ՖԼԵՇՄՈԲ (խնդրում եմ տարածել)․ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ՝ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ․․․ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

ՖԼԵՇՄՈԲ (խնդրում եմ տարածել)
ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ՝ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ
Հայաստանի Ժողովրդական Կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանին ընտրել Հայաստանի Նախագահ:
Այս նոր ընտրության կողմնակիցներին ուզում եմ հիշեցնել կեղծիքների ու կաշառակերության ճանապարհով Հայաստանի ղեկավար իրեն կարգած քոչարյան ռոբիկի դավադիր քայլերից մի քանիսը, որոնցից ժամանակին շատ տուժեց մեր ժողովուրդը, տուժեցին Կարեն և Ստեփան Դեմիրճյանները: Սա անհրաժեշտ եմ համարում, որ այլևս սխալվելու իրավունք չունենանք:

Երբ 1999-ին «Միասնություն» դաշինքով Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը հաղթեցին պառլամենտական ընտրություններում, ռոբիկ քոչարյանը, որ արդեն սոսկ թագուհու կարգավիճակ ուներ, կազմակերպեց հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը և ամրապնդեց իր դիրքերը:
Երբ 2003 թվականի նախագահական ընտրությունների ընթացքում ընտրողների ճնշող մեծամասնությունն իր ձայնը տվել էր նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանին, նրա մրցակից ռոբերտ քոչարյանն ու նրա բանդան կարողացան ձայների հաշվարկն ու քվեարկության արդյունքները կեղծել, և արդյունքում հանցագործ ռոբերտ քոչարյանը բռնազավթեց նախագահի աթոռը:

2004-ի ապրիլ 12-֊ի գիշերը, «կարիճ ռոբ» մականունը կրող ռոբիկ քոչարյանն իր կատարած կեղծիքների դեմ բողոքող ժողովրդի դեմ հանեց Ղարաբաղից բերված սադիստներին ու Բաղրամյան պողոտայում կատարեց խաղաղ ցուցարարների ջարդը:

…Ահա սրանք հուշում են մեզ, որ Կարեն Դեմիրճյանի որդի Ստեփան Դեմիրճյանը պետք է դառնա մեր նախագահի միասնական թեկնածուն: Նրա ղեկավարած ՀԺԿ-ն ու անձամբ ինքը շարունակում են վայելել լայն զանգվածների համակրանքը, և Ստեփան Դեմիրճյանը, նկատի առնելով իր ղեկավարած կուսակցության ու իր անձի հանդեպ ժողովրդի կողմից շարունակվող համակրանքը, իր հոր օրինակով այս օրհասական պահին ժողովրդին նեցուկ պիտի կանգնի՝ որպես նախագահի արժանի թեկնածու:

Ստեփան Դեմիրճյանը նույն նվիրյալն է, ինչ էր իր հայրը՝ արժանահիշատակ Կարեն Դեմիրճյանը:
Միասնաբար Ստեփան Դեմիրճյանին առաջադրենք Նախագահի թեկնածու, Հայաստանի Ազգային ժողովից պահանջենք մեր կորած նախագահ արմեն սարգսյանի փոխարեն արժանի ղեկավար ընտրի հանձին ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ:
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ