Պատերազմի օրերին շատերը փոշի փչեցին ժողովրդի աչքերին և յուղ ու բրինձ արցախցիներին բաժանելով ․․․բայց նույն անձինք ձեռք էին բերում տուն, մեքենա, սալոն, կաֆե․․․ Ռեգինա Պրազյանի ուշագրավ գրառումը

Պատերազմից ամիսներ են անցել և խայտառակ բացահայտումներ են տեղի ունենում, թե մի քանի չափազանց խելացի անբարոյականներ առանց օֆֆֆ անելու ինչպես են զինվորի հասանելիքը լափում։ Պատերազմի օրերին լափածները դժվար էլ բացահայտվեն քանի որ կար պատրվակ, թե բա հիմնադրամ են ուղարկել։

Այսինքն մի քանի տասնյակ մարդիկ հրեշտակի թևեր էին հագել ու միջնորդ էին հանդիսանում ժողովրդի և հիմնադրամի միջև։ Չէի հասկանում լոգիկան, թե այդ տարբերակի ինչը կարող էր վստահելի թվալ։ Եթե ես ուղարկել եմ 100 դրամ, ընկերուհիս 300 դրամ, իսկ մոտ 30 հոգի միասին 5000 դրամ և երբ բարի դեմքով մեր հայրենակիցը ասում է, թե մենք միասին կարողացանք 3000 դրամ հավաքել ու ես բնականաբար կմտածեմ հալալ է, քանի որ իմ 100 դրամը մտնում էր այդ գումարի մեջ։ ԵՒ այս չարաբաստիկ սխեմայով մսխվում են գումարներ։

Հիմա էլ ոտքերից ու ձեռքերից զրկված զինվորների հաշվին են լափում առանց մեկ գրամ վատ զգալու։ Դրա վառ ապացույցը երիտասարդ աղջիկը, որը 150.000 ռուբլու փոխարեն փոխանցել էր զինվորին 150.000 դրամ և այդպես շատ ու շատ զինվորների։ Մենք էլ մտածում էինք էս անձնազոհ աղջկա լավության տակից ոնց պիտի ազգս դուրս գա։ Որոշեց ազգը ոստիկանությանը հանձնել ու թող մի ձև «լավության» տակից դուրս գան ոստիկանները։

Չնայած Չեխովի անվան դպրոցի տնօրենի կողմից հափշտակված մոտ 1 միլիոն դրամը հեշտ մարսվեց և ոչ մեկի խնձորին, կամ սերկևֆիլին էլ չի, որ բարոյական բոլոր օրենքներից զուրկ տիկինը դպրոցում է գտնվում և պաշտոն է զբաղեցնում։ Բայց դեռ հույս ունեմ, որ այդ խայտառակության համար տիկին անբարոյականը իր պատիժը գոնե Աստծուց կկրի այն ոստիկանների հետ միասին որ իր վրա բացված ցանկացած գործով ծածկադմփոց են իրականացնում։
Ես իհարկե կարող եմ երկար լռել մինչև վերջին սփյուռքահայի վերջին գումարը պոկեն ու անունն էլ դնեն բարեգործություն։ Իմ իմանալով բարեգործությամբ պետք է զբաղվի ֆինանսապես ապահովված մարդը, ով դրսից ուղարկված գումարի վրա սեփական քրտինքով վաստակած գումարից կավելացնի և ոչ թե լոդր, անաշխատ ու սոված լինելով հանդերձ ինչ է, թե լսարան ունի շատ տակտիկ ու խորամանկորեն դրամներ կլվանա, որի մասին հասարակությունը երբեք չի իմանա։ Չեն իմանա նաև իրավապահ մարմինները քանզի չի վերահսկվում այդ պրոցեսը որևէ կերպ։

Եթե դու այդքան ազնիվ ես բարերարի անուն ձեռք բերած անհատ, ապա հասարակությանը դրամ առ դրամ պետք է հաշվետու լինես։ Իսկ ես ոչ մի նման հաշվետվություն չեմ տեսել չնայած, որ ամեն երկրորդը բարերար է գլխներիս։ Օրինակ հարկավոր էր բարեգործության հենց առաջին օրը սքրին անել ու ներկայացնել, որ այս հաշվեհամարաի վրա կա 0 դրամ այս պահի դրությամբ, իսկ ամեն փոխանցման մասին SMS ծառայության շնորհիվ վստահ եմ որ տեղեկանում է տվյալ բարերարը և պարտավոր է ամեն SMS ժամով ու տեքստով տեղադրել, իսկ եթե հաշվետվություն չի ներկայացնում, ուրեմն հասարակ դրամաշորթ է անկախ իր հասարակության մեջ վայելած դիրքի, հարգանքի և այլնի։

Պատերազմի օրերին շատերը փոշի փչեցին ժողովրդի աչքերին և յուղ ու բրինձ արցախցիներին բաժանելով ու իրենց կատարած «ահռելի» աշխատանքն ու պահեստները նկարելով որոշակի վստահություն վայելեցին որոշ մարդկանց մոտ, բայց նույն անձինք չգիտես թե ինչու ուղարկված ռուբլիներն ու դոլարները ցույց չէին տալիս ու շատ պատահականորեն ձեռք էին բերում տուն, մեքենա, սալոն, կաֆե, երկրորդ տուն և այլն։ Լայվիստ դրամաշորթ Արաքսյան(Օքսի) մի անգամ լայվով, երբ հաթաթա տվեց, թե բա ես եմ տնօրինում գումարները և ես գիտեմ, թե ում ինչքան կտամ արտահայտությունը կրկնապատկեց նողկանքս նմանների նկատմամբ և ավելացրեց խղճահարությունս բարի, բայց իրավիճակին չտիրապետող միամիտ սփյուռքահայերի նկատմամբ։

Իսկ վերջերս էլ մեկ ուրիշը ՀՀ-ից գումար ուղարկել ցանկացողին լայվով ասեց, որ մեկ ուրիշին դիմի քանի որ ինքը միայն դրսի հայության ուղարկածով է զբաղվում։ Դե բա հո հիմար չի ներսի հայության կոպեկները լափի, հենա դրսից ինչքան ուզենա այդքան կգա, ինքն էլ անաշխատ, ապրուստը ձրի, կյանքը հիասքանչ, անունն էլ բարերար։

Կարծում եմ ցուցակագրել է պետք այս անձանց ու ուղարկել ԱԱԾ-ին։ ԵՒ առհասարակ ՀՀ-ում փակել է հարկավոր բոլոր իբր բարեգործական փող լափելու տեղերը։ 1 կամ 2 հիմնադրամ պետք է մնա, որը կլինի խիստ հսկողության ներքո կվերահսկվի պատկան մարմինների կողմից և կլինի թափանցիկ ժողովրդի համար!!!
սոված_բարերարները

(Visited 159 times, 1 visits today)