ԱՀ նախագահը ԱԱԾ տնօրեն է նշանակել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 22-ին ստորագրել է հրամանագրեր,

համաձայն որոնց՝ Աշոտ Մելսիկի Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն, իսկ Արարատ Միքայելի Մելքումյանը՝

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

(Visited 26 times, 1 visits today)