ՀՐԱՏԱՊ․Պաշտպանության նախարարի սկանդալային հայտարարությունը

Հայաստանը Ռուսաստանից բացի միակ երկիրն է, որտեղ կան ռուս սահմանապահներ։ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ուժերը մինչ այժմ Հայաստանում պատասխանատու էին «ԱՊՀ արտաքին սահմանների անվտանգության և պաշտպանության» համար։ Այսօր իրավիճակն էապես փոխվել է, և ռուսական սահմանապահները կատարում են նաև ՀՀ և Ադրբեջանի սահմանի պաշտպանության հավելյալ գործառույթ։ Այս մասին հայտարարել է Վաղարշակ Հարությունյանը ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցի ժամանակ։

Եթե Ռուսաստանը այսուհետ «պաշտպանում է» ոչ միայն Թուրքիայի և Իրանի, այլ նաև Ադրբեջանի հետ սահմանը (որը ԱՊՀ արտաքին սահման չէ՝ Ադրբեջանն ԱՊՀ անդամ է), արդյոք դա նշանակում է, որ Հայաստանն իր սահմանների ամբողջ վերահսկողությունը փոխանցում է Ռուսաստանին։ Եվ արդյոք դա նշանակում է, որ Ադրբեջանի սահմանները այլևս չեն համարվում ԱՊՀ սահմաններ, և Ադրբեջանը արդեն համարվում է Թուրքիա։

Ի՞նչ փաստաթղթերի և պայմանագրերի վրա է հիմնված Հայաստանի պաշտպանության նախարարի հայտարարությունը (չնայած Հայաստանի պաշտպանության նախարարը, ըստ բնորոշման, չի կարող այդպիսի հայտարարություն անել ) ։ Ի՞նչ սահմաններ է պաշտպանելու ՀՀ ՊՆ, եթե երկրի բոլոր սահմանները պաշտպանելու են ՌԴ Սահմանապահ զորքերը։ Առավել ևս, որ նույն հարցազրույցի ժամանակ Վաղարշակ Հարությունյանը հերքել է Հայաստանի զինված ուժերի ներկայությունը Արցախում։

«Արցախի ժողովրդի անվտանգությունը պետք է ապահովի առաջին հերթին Պաշտպանության բանակը։ Հայաստանը շարունակում է մնալ Արցախի բնակչության անվտանգության երաշխավորը։ Եվ երրորդը, հավանաբար, ամենակարևորը, իհարկե Ռուսատանի ռազմական ներկայությունը տարածաշրջանում, ում շնորհիվ սկզբում հաջողվել է դադարեցնել պատերազմը, իսկ այնուհետեւ ուղղակի կանխել հումանիտար աղետը ։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանի հետ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր է տարածաշրջանում հասնել երկարաժամկետ խաղաղության», ասել է Հարությունյանը։

Այսպիսի հայտարարության համար նորմալ երկրներում պաշտպանության նախարարին նվազագույնը կհրավիրեին խորհրդարան և կհարցնեին, թե ինչ հիմքով է փոխվում երկրի անվտանգության համակարգը, կամ ավելի ճիշտ, ինչի հիման վրա է հայկական բաղկացուցիչը դուրս հանվում Հայաստանի և Արցախի անվտանգության համատեքստից։

(Visited 38 times, 1 visits today)