Ապրի մեր ժողովուրդը, որ նոյեմբերի 9-ի գիշերը մտավ այդ շենքերը. Վազգեն Մանուկյան

Նոյեմբերի 9-ի գիշերը տեղի ունեցածը շատ բնական էր, եւ ապրի մեր ժողովուրդը, որ ոտքի կանգնեց, եւ մեղավորություն եմ տեսնում եւ իմ եւ քաղաքական գործիչների, որ չեկանք, տեր չկանգնեցինք դրան: Այդ երկու օրում կարելի էր քշել նրան ու վերջացնել այդ ամեն ինչը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 24-ին, Ազատության հրապարակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Նա իդիոտիզմ անվնեց Նիկոլ Փաշինյանի տեսակետը, թե այդ օրը միտումնավոր ցանկություն է եղել ոչնչացնել Արցախի հետ կապված որոշ փաստաթղթեր:

«Ամենաբնական պոռթկումն էր դա: Իսկ ինքն ինչո՞ւ էր գնացել բունկերում պախկվել, որովհետեւ նույնիսկ ինքն էր հասկանում, թե ին չպոռթկում կլինի այդ փաստաթղթից հետո»,-ասաց նա:

Հարցին՝ նորմա՞լ էր մտնել կառավարության, ԱԺ-ի շենք,կռվրակն մառանոցներ ու ջարդուփշուր անել գույքը, ծեծի ենթարկել ԱԺ նխագահին, Վազգեն Մանուկյանի մի քանի անգամ կրկնեց. «Նորմալ էր»:

«Եթե դու տանում ես քո հազարավոր երիտասարդներին կրակի տակ ես գցում, ոչնչացնում ես, դեռ պատերազմի կեսերից պարզ երեւում էր դավաճանությունը: Դրանից հետո ցանկացած շենք էլ կարելի էր գրավել, ցանկացած բան էլ կարելի էր անել: Ապրի էդ ժողովուրդը, որ մտավ այդ շենքերը»:

(Visited 24 times, 1 visits today)