Ինչ կարիք կար հապշտապ ազատել գեներալին

Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Տիրան Խաչատրյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին։

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Yerevan․today կայքի հետ զրույցում գեներալը, ըստ կայքի հրապարակման, ծիծաղել է Իսկանդերի չպայթելու կամ 10 տոկոսով պայթելու վերաբերյալ վարչապետի հայտարարության մասին հարցին ի պատասխան։

ՊՆ-ն պարզաբանում էր արել, որ գեներալը ծիծաղել է ոչ թե վարչապետի, այլ Մովսես Հակոբյանի վերաբերյալ հարցի կապակցությամբ, սակայն դա փաստորեն չի ազդել վարչապետի որոշման վրա։

Գեներալն իհարկե պարտավոր չէր հասկանալ 10 տոկոսի «նրբությունը», պարզ տեղեկատվական-կոնյունկտուրային հնարքի զոհ դառնալով։ Այդ առումով, կարիք չկար հապշտապ ազատվել նրանից, այն էլ բանակի ներկայիս վիճակում, որը լուրջ հարվածներ է ստացել ինչպես պատերազմում, այնպես էլ ներքաղաքական ներկայիս գզվռտոցում։

(Visited 51 times, 1 visits today)