Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները վրաններ ու վառարաններ են տեղադրել Բաղրամյան պողոտայում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները վրաններ ու վառարաններ են տեղադրել Բաղրամյան պողոտայում: Նրանք գիշերն անցկացնելու են այնտեղ:

Հիշեցնենք, որ ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը ակցիայի մասնակիցներին կոչ է արել այնտեղ մնալ այնքան ժամանակ, քանի դեռ Փաշինյանը հրաժարական չի ներկայացրել:

Պողոտայի մի մասը շարունակում է փակ մնալ: Ազգային ժողովի երկու մուտքերի մոտ ոստիկանները հերթապահություն են իրականացնում:

(Visited 17 times, 1 visits today)