Վազգեն Մանուկյանը հայտարարությամբ է հանդես եկել․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ տեղի ունեցած իրադարձություններից հետո ընդդիմության մի խումբ ներկայացուցիչներ գիշերել են Ազգային Ժողովի դիմաց:Այսօր առավոտյան Բաղրամյան պողոտայում անցկացրած հանրահավաքից հետո Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները երթով շարժվել են նախագահի նստավայր՝ պահանջելու, որ չստորագրի ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու հրամանագիրը։

«Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարների հետ հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։Շարժման ղեկավարները հանդիպման մասին մանրամասներ են ներկայացրել ժամը 18-ին անցկացրած հանրահավաքի ժամանակ։

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարել է ․

«Մենք շատ գործ ունենք անելու՝ պատգամավորների հետ աշխատելու, շրջաններ գնալու, բայց այս մի քանի օրում որոշվում է ամբողջ պայքարի ճակատագիրը։ Դրա համար ամուր պետք է կանգնել, լինել համբերատար և պատրաստ վճռական գործողությունների, վճռական օրերը առջևում են»։

ՀՀ ախագահի հետ հանդիպման արդյունքին անդրադառնալով «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը նշել է․

«Նախագահին մենք ներկայացրել ենք մեր առաջարկություններն ու պահանջը, այն է՝ նախագահը՝ որպես Սահմանադրության երաշխավոր, իրականացնի իր սահմանադրական լիազորությունները, չստորագրի ԶՈւ ԳՇ պետ,գեներալ -գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատման դիմումը։

Ուզում եմ ձեզ տեղեկացնել , որ նախագահը մեզ կոնկրետ որևէ բան չի խոստացել, լսել է մեր հստակ պահանջը, ասել է, որ կհանդիպի ԳՇ պետի և ԶՈւ բարձրագույն սպայակազմի ներկայացուցիչների հետ և առաջիկա օրերին իր որոշումը կկայացնի»,-հայտարարել է Վանեցյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․

(Visited 18 times, 1 visits today)