Կառավարությունն ապացուցեց, որ «կայծակնային զորահավաքի» իր ռեսուրսները բազում պատիկներ անգամ ավելի մեծ է, քան 16-ինը․ Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Եթե Վազգեն Մանուկյանն ասում է պլան Ա-ով են գնում, ուրեմն իմացեք, որ փորձում են պլան Բ-ով գնալ, եթե ոչ պլան Գ-ով․․․

Երեկ 1,5-2 ժամվա ընթացքում մարդկանց կայծակնային մոբիլիզացիան մեծ կանխարգելիչ դերակատարում ունեցավ․ չլիներ դա, մենք բացարձակ այլ զարգացումների մեջ կլինեինք։

Հայաստանի գործընկեր դերակատարներն էլ՝ Ռուսաստանից սկսած, վերջացրած ԵԽ-ով բավական սահմանափակել են պուտչսիտների գործողության դաշտը․․․

Ամենամեղմը Ռուսաստանի դիրքորոշումն է, որտեղ ասել են, որ ԳՇ զինվորականների հարցը պետք է լուծվի օրենքի շրջանակներում, իսկ օրենքը նրանց հետագա քայլերի դեմ է․․․ Բանակին ներգրավելու պատուհանները նեղացվել են․․․ ԵԽ-ն բացահայտ հայտարարել է, որ ԳՇ հայտարարությունը հակասահմանադրական է, այսինքն՝ 19+1 զիվորականները դուրս են սահմանադրականությունից․․․

16-ի միակ հույսը ժողովուրդն է, որը պետք է 19-ի սկսած խաղը շարունակեր․․․ Բայց կառավարությունն ապացուցեց, որ «կայծակնային զորհավաքի» իր ռեսուրսները բազում պատիկներ անգամ ավելի մեծ է, քան 16-ինը․․․ այ, Վազգեն Մանուկյանը իր սեփական աչքերով տեսավ, թե կայծակնայինը ո՞րն է կամ ո՞րն է լինելու իրական կայծակնայինը, եթե հարց դրվի հաշված ժամերի ընթացքում ամբողջ հանրապետության մասշտաբով անել դա․․․

Իսկ երկրորդ օրն է, ժողովուրդը 16-ի մոտ չէ․․․ Առանձնապես հաջողություններ էլ չունեն բանակից մարդ-հայտարարություն պոկելու առումով՝ ընդամենը մեկ հայտարարություն ու ոչինչ չտվող այլ մանր-մունր հայտարարություններ․․․

Իհարկե, նախագահի կողմից հրամանագրերի ստորագրման հապաղումը ժամանակ է տալիս 16-ին ջանքեր գործադրել բանակի քայքայման ուղղությամբ․․․

Բայց արդյունքի բացակայությունը, Բաղրամյան պողոտայում հակաիրավական ու նողկալի թատերական ներկայացումները, կամ ինֆոդիվերսիաների ու ինֆոպրովոկացիաների /Օնիկ Գասպարյանը ապտակեց Արայիկ Հարությունյանին, Արփինե Հովհաննսիյանի հերքված ապատեղեկատվություն, թե նախագահը հետ է տվել Օնիկ Գասպարյանի ազատաման հրամանագիր, կամ մեդիապորտի վերջին՝ Օնիկ Գասպարյանը հարյուրավոր փաստեր է դրել Արմեն Սարգսյանի առջև/, ավելի վատը՝ Էրդողանի ու Ալիևի հայտարարությունների հույսին մնալը նույնպես ցույց են տալիս փակուղին․․․

ԳՇ 20 զինվորականները պետք է գիտակցեն, որ շարունակությունը թե իրենց, թե ժողովրդի, թե պետության համար չափազանց վտանգավոր դաշտում են։ Միակ բանը որ նրանք պետք է անեն՝ 16-ին խաղից հանելով քննարկեն սահմանադրություն վերադառնալու ու երկիրը սահմանադրականության մեջ պահելու հարցերը»։

(Visited 332 times, 1 visits today)