Վաղը այստեղ կլինի ուրախության հրապարակ. Վ. Մանուկյան

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր՝ հանրահավաքի ժամանակ ներկայացրեց իրենց հետագա պլանները.

«Վաղը հանգստյան օր է. մենք քննարկեցինք շարժման ղեկավարների հետ միասին, որ, երևի, վաղը ոչ թե հանրահավաքի օր է, այլ բեմը կտրամադրենք մեր մտավորականներին, մեր մշակույթի աշխատողներին, համերգներ կլինեն այստեղ:

Վաղը այստեղ կլինի ուրախության հրապարակ:

Երկուշաբթի օրվանից արդեն նորից սկսում ենք գնալ առաջ. երկուշաբթի՝ ժամը 16:00-ին կլինի հանրահավաք և արդեն ժամանակն է մտածել մեր քայլերի մասին, որովհետև այն, ինչը մենք անում էինք, բերեց այս վիճակին, և ես հույս ունեմ, որ երկուշաբթի արդեն մենք կլսենք ոստիկանության և ԱԱԾ-ի հայտարարությունները, որ իրենք նույնպես սատարում են բանակին»,- ասաց Մանուկյանը:

(Visited 132 times, 1 visits today)