Գագիկ Ծառուկյանը տпւգшնվել է. Մանրամասներ

Ինչպես արդեն հայտնել ենք, ապրիլի 11-ին «Փարավոն» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքը։ Հարսանիքից հետո տեղի ունեցավ մոտ կես ժամ տևող հրավառություն։

ArmDaily.am-ի հարցին ի պատասխան՝ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը հայտնեց.

«Ապրիլի 11-ին Կոտայքի մարզի «Փարավոն» ռեստորանային համալիրում իրականացվել է հրավառություն՝ չպահպանելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 180-րդ հոդվածի պահանջները։

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների կողմից հրավառության կազմակերպչի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
Իրականացվում է վարչական վարույթ»։

Նյութը ՝ ArmDaily.am կայքից

(Visited 141 times, 1 visits today)