էդ 20 000 դոլարը մի տեղից կճարեմ, կտամ իրեն․․․ Սոնա Ռուբենյան

Երգչուհի Սոնա Ռուբենյանը «Ինստագրամի» իր էջի սթորի բաժնում անդրադարձել է մամուլում շրջանառվող այն լուրերին, որոնց համաձայն՝ նա Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքին երգել է 20 հազար դոլարով:

Հերքելով տարածված լուրերը՝ երգչուհին նշել է. «Աննախադեպ առաջարկ ունեմ, եթե էլի մեկը հայտնվի, որ էսպիսի ակնհայտ սուտ ասի, ու ես ասեմ՝ ճիշտ է, էդ 20 հազար դոլարը մի տեղից կճարեմ, կտամ իրեն»: Ռուբենյանը տեսանյութին կցել է նաև մամուլում տարածված՝ հարսանիքի ծախսերի սքրինշոթը:

Նշենք, որ երեկվանից համացանցում շրջանառվում է մի գնացուցակ, ըստ որի՝ դա Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքին արված ծախսերի գնացուցակն է: Օգտատերերի շրջանում այն դարձել է լայն քննարկման առարկա:

(Visited 132 times, 1 visits today)