Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԲՀԿ քաղխորհրդի նիստը

Այսօր տեղի ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը: Նիստի օրակարգում եղել է կուսակցության փոխնախագահի ընտրության հարցը: Այդ պաշտոնում Սերգեյ Բագրատյանի փոխարեն ընտրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Շաքե Իսայանը: Այս մասին հայտնում է «Կենտրոն» ՀԸ-ը:

ԲՀԿ պատգամավոր Վարդան Վարդանյանը նշել է, որ հաշվի առնելով արտահերթ ընտրությունները, որոշել են նայել քաղաքական խորհրդի կազմը և Սերգեյ Բագրատյանի փոխարեն ընտրել Շաքե Իսայանին:

Նա չի բացառել, որ մինչև ընտրությունները մեկ անգամ ևս քաղաքական խորհրդի նիստ կանցկացնեն և վերանայեն կազմը:

(Visited 18 times, 1 visits today)