Ռոբերտ Քոչարյանը մեկուսացված է․ Մանրամասներ

Այսօր Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դшտական նիստին ՀՀ երկրորդ նախագահն ու փաստաբան Արամ Վարդևանյանը բացակայում էին։

Պաշտպան Հայկ Ալումյանը հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը հանձնել է կпրոնավիրոսի թեստ և այս պահին մեկուսացված է։ Ալումյանը նշեց նաև, որ կարող է միայն դռնփակ նիստում հայտնել, թե Քոչարյանի մտերիմ շրջանակից ում մոտ է գրանցվել կորոնավիրուսի հաստատված դեպք, որով պայմանավпրված, Քոչարյանը համարվում է կոնտակտավոր։

«Ռոբերտ Քոչարյանն ունեցել է բժշկական ցուցում, որ հանձնի քովիդ թեստ»,- ասաց պաշտպանը՝ նշելով, որ կարող է ներկայացնել տվյալ փաստաթուղթը։

«Եթե դшտարանը գտնի, որ, այնուամենայնիվ, պարոն Քոչարյանի ներկայությունն այսօրվա դատական նիստին պարտադիր է, ես կմիջնորդեմ կես ժամ ընդմիջում հայտարարել, և նա կգա դատական նիստին»,- ասաց Ալումյանը՝ նշելով, որ այդ դեպքում բոլոր հետևանքների պատասխանատվությունը կկրի դատարանը։

Դատավորը հայտարարեց ընդմիջում, որ այդ ընթացքում պաշտպան Ալումյանը ներկայացնի փաստաթուղթը՝ ըստ որի Քոչարյանը հանձնել է կորոնավիրուսի թեստ՝ բժշկական ցուցումով։

Դանիբեկյանը նաև հայտնեց, որ պաշտպան Արամ Վարդևանյանը նույնպես տեղեկացրել է, որ կոնտակտավոր է:

(Visited 30 times, 1 visits today)