Ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել ․ օդաչուն մահացել է

Կրասնոդարի երկրամասում կոշտ վայրէջք կատարած Մի-2 ուղղաթիռի օդաչուն զոհվել է:

Այս մասին «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝  հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հավելել է, որ ուղղաթիռի կոշտ վայրէջքը տեղի է ունեցել Իլսկի գյուղի մոտակայքում:

«Կրասնոդար-Նովոռոսիյսկ մայրուղու 52-րդ կմ-ի մոտակայքում ուղղաթիռի կոշտ վայրէջքի հետևանքով զոհվել է օդաչուն՝ծնված 1960 թվականին։ Արտակարգ իրավիճակների արձագանքման ծառայությունները տեղում են», – հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից:

Քննիչները և քրեագետները ավիաքիմիական աշխատանքների ընթացքում մեկնել են Մի-2-ի կործանման վայր:«Կազմակերպվել է ստուգման անհրաժեշտ միջոցառումների շարք, որոնք ուղղված են կատարվածի բոլոր հանգամանքներն ու պատճառները պարզելուն», – ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի քննչական կոմիտեի տրանսպորտի մոսկովյան միջտարածաշրջանային քննչական վարչության ներկայացուցիչ Ելենա Մարկովսկայան:

Արտակարգ ծառայությունների համաձայն, վթարի պատճառ կարող էր դառնալ տեխնիկական անսարքությունը:

(Visited 18 times, 1 visits today)