Րոպեներ առաջ ՀՀ ՊՆ-ն նոր հայտարարություն տարածեց

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազ

մական գործողությունների հետեւանքով զ ոհված եւ «Եռաբլուր» զի նվորական պանթեոնում հուղարկավորված զ ինծառայողների եւ կամավորականների գե րեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման եւ տեղադրման աշխատանքներն իրականացվում են

պաշտպանության նախարարության կողմից հաստատված տիպային նախագծով՝ պետական բյուջեի միջոցների հաշվին: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

ՀՀ պաշտպանության նախարարությունն ըմբռնումով է մոտենում զոհված զինծառայողների հարազատների, որոշ դեպքերում, իրենց զավակների գե րեզմանները հաստատված նախագծից տարբերվող ձեւաչափով կառուցելու ցանկությանը: Այդուհանդերձ, խնդրում ենք

զերծ մնալ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման եւ տեղադրման ինքնակամ աշխատանքներ իրականացնելուց՝ Հայրենիքի պաշտպանության ժամանակ նահատակված բոլոր զինծառայողների

եւ կամավորագրված անձանց գե րեզմանների միատեսակության ապահովման եւ հավասարության սկզբունքի պահպանման նպատակով:

(Visited 123 times, 1 visits today)