Հայտնի է՝ երբվանից կմեկնարկի ամառային զորակոչը

Ամառային զորակոչը կմեկնարկի 2021 թվականի մայիսի 7-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքից:

Պարտադիր զինվորական ծառայության կմեկնեն արական սեռի այն անձիք, որոնց 18 տարին լրանում է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը ներառյալ,

ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը ներառյալ: 2021 թվականի ամառային զորակոչի շրջանակներում մինչև

2021 թվականի հուլիսի 31-ը ներառյալ կզորացրվեն նաեւ պարտադիր զինծառայությունն անցած անձինք:

(Visited 62 times, 1 visits today)