Զանգեզուրի միջանցքը պետք է ու կբացվի. Ալիև նոր հայտարարություն է տարածել (տեսանյութ)

Այսօր Նախիջևան այցելած Իլհամ Ալիևը եղել է Օրդուբադի երկթուղային կայարանում և կրկին խոսել, իր բնորոշմամբ՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին:

Զանգիլանը Նախիջևանից բաժանում է ընդամենը 40 կիլոմետրանոց Զանգեզուրի միջանցքը, որը պետք է ու կբացվի: Ինչպես ձեզ հայտնի է, դա ամրագրված է նոյեմբերի 10-ին համատեղ հայտարարության մեջ:

Այդ ժամանակից ի վեր Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի փոխվարչապետերի մակարդակով աշխատանքային խումբը շատ լուրջ քայլեր է ձեռնարկել:

Կարող եմ վստահաբար ասել, որ երկաթուղային միջանցքը բացվելու է: Թող դրանում ոչ մեկ չկասկածի»,- հայտարարել է հակառակորդ երկրի ղեկավարը:

(Visited 35 times, 1 visits today)