Ուղղակի չի տեղավորվում մի բան ոնց է հնարավոր ․․․ Օգտատիրոջ գրառումը

Ֆեյսբուքյան օգտատեր Գարեգին Սուղյանի գրառումը․

Ամեն անգամ փորձում եմ չխոսել բայց արի ու տես որ չի լինում, որովհետև մեր Սուրբ Հայրենիքը դարձրել եք կրկեսի բեմ և ահավոր ցավալի է. ու կասեմ մի բան ձեզ կորցրեք տեսադաշտից և մի թողեք դանակը վերջնական հասնի ոսկորին, ավելի դաժան դատաստանի եք արժանանալու, խնայեք ձեզ և ձեր ունեցածը վերև Աստված կա մի մոռացեք․․․

սա վերաբերվում է նրանց ովքեր թեկուզ մտքով չեն կարողանում մտածել և բարին ցանկանալ հարևանին, հարազատին, հայրենիքին և այլն։
Ուղղակի չի տեղավորվում մի բան ոնց է հնարաոր․ մարդ գլուխը դնում է բարձին ու մտածի առավոտ զարթնի ինչ վատ բան անի կամ ասի որպեսզի Հայրենիքը վերջնականապես կործանի։

Կան մարդիք, որոնք խոսում են կռվի դաշտից, ինձ դա շատ հունից հանեց և ստիպված արտահայտվեցի․
երբ պատերազմը սկսվեց չարաբաստիկ սեպտեմբերի 27-ին, 28-ի երեկոյան հասա Քելբաջար ու 29-ի երեկոյան արդեն Գյամիշ սարի պոստում էի(ու մի փոքր նշում որպեսզի բոլորին պարզ լինի Գյամիշ սարը դա Արցախում ամենա բարձր սարն է որտեղից մինչև Կիրովաբադ երևում է) և սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը ժամանակահատվածում տարբեր տեղերից զանգ ստացա, որ տրկապունկտ կոչվող բազան պայթեցրել են մերոնք, չհավատացի, որովհետև մեր մոտից կտեսնեինք (ասենք երեկոյան կրակի տեսքով) իսկ հոկտեմբերի 4-ից 6-ը ընկնող հատվածում հասավ լուրեր, որ Շահումյանն են վերցրել, ու հետաքրքիրը էն էր որ Տոնաշենից(եղնիկներից) ընկերս էր զանգել ու ուրախ-ուրախ պատմում է․

«ապեր իմացար բա մերոնք Շահումյան, Գետաշեն գրավել են և հենց հիմա Նաջարյանի ցուլիկներից մեկը մորթում են մատաղ անեն» ու ասումա որ զանգեմ պապային ասեմ ուրախանա, ասում եմ բա ախպեր ջան Ես պապային չեմ խաբում, ոնց զանգեմ ասեմ ու չի պատկերացնում ինչ եմ ասում, շարունակում եմ որ լավ ընկեր ջան քեզ ստել են չկա նման բան ու որ լինի էդպիսի բան հիմա Ես էլ առնվազն Բուզլուխ, Էրքեջ կլինեի, եթե ոչ մեր գյուղում Վերին Շեն։Ցավալին էն էր, որ հոկտեմբերի 10 մոտակայքում լուրեր կար՝ մթոմ թե վախից փախել եմ, ընկերս է զանգում Քելբաջարից, հարցնում է ուր եմ․․․

հենց էտ պահին մոտիկ ռումբ է պայթում ու լսում եմ, որ ասումա լսեցիք մոտը բան պայթեց, բայց ճիշտը ասած չեմ հասկանում ինչ էր էտ ամենը նշանակում։ Պատերազմից հետո, որ հանդիպում ենք պատմում է մի երկու բառով։ Աստված ողջ թողեց ու ականատես եղանք շատ դաժան և դավաճանական երևույթների․․․ որն է ցանկությունս, որ վերածնվեն մեր լեգենդար Հերոսները՝ սկսած մ․թ․ա-ից վերջացրած 21-րդ դարով։

Ժողովուրդ հավատացեք ձեր աչքի տեսածին, հավատացեք էն մարդուն ով երբևիցե ունեցել է հաղթանակներ և տեսանելի է եղել բոլորիս, հավատանք էն զորապետին, որը իսկապես զորապետ է, օրինակ Սամվել Բաբայանին, որ ներկա պահին ունենք և Աստծուն խնդրենք էլ ավելի հզոր զորապետեր պարգևի մեզ, որպեսզի էլ երբեք չունենանք նման ցավալի և խայտառակ պարտություն։
Ինչու նշեցի հենց Սամվել Բաբայանի անունը, որևհետև անձամբ ճանաչում եմ նա այն անձնավորություն է, որը երբեք առևտուր չի անի ո՛չ իր զինվորի հաշվին, ո՛չ էլ հայրենիքի։

Իսկ ինչի նշեցի, որ անձամբ ճանաչում եմ, որևհետև ինձ ճանաչողները գիտեն Ես շատ այլ գեներալների և նմանատիպ բարձրաստիճան մարդկանց եմ ճանաչում։Մի անգամ զրուցում էինք պապայից, ու ինչպես միշտ Ես ել ճիշտը ասող եմ, պարոն Բաբայանը ասեց գոնե հիմա պապան հասկացել է, որ ընկերների մեծամասնությունը ԿԵՆԴԱՆԻՆԵՐ են․․․ Ինչ եմ ցանկանում Հայ ազգին՝ տարբերենք մարդկանց և մարդանման կենդանիներին։
Աստված պահապան մեր Հայ ազգին…

(Visited 1 675 times, 1 visits today)