Բարեկամ, ասա, թե դու քեզ կողքից տեսե՞լ ես, որ մեզ «ու ռոդ» ես ասում… Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզի Տաշիր համայնքում

քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում ասաց․ «Հայաստանի Հանրապետության վարելահողերի 50%-ը չի մշակվում։ Ի՞նչ է էդ վարելահողերի 50%-ի չմշակումը․ դա նշանակում է, որ էդքան ապրանք չի արտահանվել, էդքան աշխատատեղ չի ստեղծվել, էդքան հարկ չի

վճարվել, ու էդքան թերֆինանսավորվել է մեր բանակը, էդքան թերֆինանսավորվել է մեր դպրոցը, մանկապարտեզը, մեր առողջապահական հիմնարկը։
Եվ էս է, էս ճանապարհն է, որ մեզ բերել, կանգնեցրել է հենց էս փորձության առաջ։

Մենք պայ քարե՞լ ենք արդյոք, արե՞լ ենք արդյոք առավելագույնը, որ մենք էդ փորձությունն անցնենք առավել պատրաստված ձևով։ Մենք 2019-ին Զ ինված ուժերի աշխատավարձն ենք բարձրացրել,

սննդի նոր կարգ են ներդրել։ Հա, դրա համար էլ ասում են՝ բանակին ելակ տվեցին, բանակին ելակ տվեցին։ Կներեք, էս ժողովուրդը առաջ էլ էր բանակին ելակ տալիս, սակայն, ի տարբերություն մեզ, դուք էդ ելակները մկան նման տուն էիք տանում։ Մի հատ նախկին կո ռումպացված գեներալ

էլ կա, մեր մասին խոսում է, ասում է էդ «ու ռոդները»։ Բարեկամ, ասա՝ դու քեզ կողքից տեսե՞լ ես, որ մեզ «ու ռոդ» ես ասում։ Եվ ուրեմն՝ մեր խնդիրն է վերականգնել լավատեսությունը, հզորացնել մեր հույսը, վերականգնել ժողովրդի երազանքը

(Visited 28 times, 1 visits today)