Հրատապ. Ադրբեջանական կողմը հայտարարություն տարածեց

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ այսօր ժամը 13:45-ից

սկսած Վարդենիսի շրջանի գյուղերից մեկի հայկական զինված ուժերի դիրքերից պարբերաբար կրակոցների են եղել ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ:

Նշվում է, որ ադրբեջանական բանակի անձնակազմի շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան:

«Ներկայումս իրավիճակն այս ուղղությամբ կայուն է»,-նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունները նման դեպքի մասին էին հայտնել հունիսի 10-ին։

Երեկ Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում հերթական անգամ փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել։

Հայկական ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են հակազդման գործողությունների, ստիպելով դադարեցնել աշխատանքները, ինչին ի պատասխան ադրբեջանական կողմը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

Հայ դիրքապահները դիմել են պատասխան գործողությունների։ Հայկական կողմից փոխհրաձգության արդյունքում տուժողներ չկան։

(Visited 78 times, 1 visits today)