ՈՒՇԱԳՐԱՎ… Էրեբունի հիվանդանոցում պատրաստվում են լցոնման արարողությանը։Ռեգինա Պրազյան

Ռեգինա Պրազյանը իր էջում գրում է. Հունիսի քսանին հատուկ հսկողություն պետք է սահմանվի հիվա նդանոցների նկատմամբ,

քանի որ շատ ու շատ հիվանդանոցներում հրաժարվել են մինչև ընտրություններ դուրս գրել հիվանդներին։ Էրեբունի հիվանդանոցում պատրաստվում են արդեն լցոնման արարողությանը։

Հիվանդներից կո րզել են անձնագրեր, գրանցումներ արել և ասել, որ պետք է ընտրեն Ռոբերտ Քոչարյանին, եթե իհարկե թողնեն, որ իրենք իրենց ոտքով հասնեն ընտրախցիկ։ Տնօրինության ուղիղ հրահանգով 1 շաբաթ է արդեն մարդկանց դուրս չեն գրում ամենահիմար պատճառաբանություններով, որ մասնակցեն հիվա նդանոցի ներսում կայանալիք քվեարկությանը։

Իսկ Հանրապետական հիվա նդանոցի նեվրոպաթոլոգիայի բաժնի վարիչը հիվանդներին ստի պում է ընտրել Լևոն Տեր-Պետրոսյանին։ Հիվանդանոցում բուկլետներ են բաժանել ու ես եթե չեմ սխալվում Տեր-Պետրոսյանի հետ ազգականներ են։ Վաղը վճռորոշ օր է և բոլորս պետք է զգոն լինենք։ Հարկավոր է շտապ կանխել բոլոր

ապօրինությունները, իսկ ընտրակեղծարար բոլոր տա կանքներին հագցնել է պետք երեք համար փոքր կոշիկներ, հացի փշրանքներով միայն սնել ու թող իրենց սեփական կաշվի վրա զգան թե ինչ են անում իրենք ուրիշների երեխաների ճակատագրերի ու ապագայի հետ!!! Իսկ Հայաստանում #ԱպագաԿԱապագա ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia Հատուկ Քննչական Ծառայություն

(Visited 20 times, 1 visits today)