Ուշագրավ. Ինչո՞ւ են Հայաստանում բարձրացել օնլայն տաքսի ծառայությունների գները

Տաքսի

Օնլայն տաքսի ծառայություններից օգտվողները վերջին շրջանում բախվել են խնդիրների.

կրճատվել է մեքենաների թիվը, ինչը հանգեցրել է թեյավճարի աճի: Առանց թեյավճարի օնլայն տաքսիից օգտվելը գրեթե անհնար է դարձել: Ուղեւորները ստիպված են ոչ միայն հավելավճար վճարել, այլ նաեւ երկար սպասել: Օնլայն տաքսի ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացուցիչները գների աճը պայմանավորում են տարբեր հանգամանքները: Utaxi ընկերության գործադիր տնօրեն Գոռ Հակոբյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ մեքենաների վարորդների պասիվություն է նկատվում: Դա կապված է նրա հետ, որ մարդիկ նախընտրում են մեքենա չքշել շոգին եւ սպասում են երեկոյան հով ժամին:

Ընկերությունը հարցում է անցկացրել՝ նպատակով պարզել պատճառները, թե վարորդները հետաքրքրված չեն ծառայություններ մատուցելու մեջ: Պատվերների մեծացման ֆոնին աճում են թեյավճարները: Դա հատկապես նկատելի է առավոտյան եւ երեկոյան ժամերին: Ընկերության գործադիր տնօրենի խոսքով՝ Utaxi-ում թեյավճարները միջինում կազմում եմ 300-400 դրամ: Թեյավճարների աճը չի ազդել պատվերների թվի վրա:

Ընկերությունում վստահ են՝ եղանակային պայմանների լավացումից հետո թեյավճարները կրկին կնվազեն: Yandex Go Armenia ընկերության ղեկավար Ավետիս Գասպարյանը պնդում է, որ ծառայությունների գները չեն աճել: Հավելավճարի չափը չի գերազանցում 600 դրամը:

«Սա այն նվազագույնն է, որի շնորհիվ մենք կարող ենք ապահովել պահանջարկի բալանսը: Սովորաբար բալանսը ապահովվում է, երբ մշտական հաճախորդները հանգստի են մեկնում արտասահման, իսկ  նրանց բացը լրացնում են ներգնա զբոսաշրջիկները:

Գնաճն իրենց վրա զգացել են այն քաղաքացիները, որոնք օգտվում են օնլայն տաքսի ծառայություններից: Գասպարյանի պնդմամբ՝ գների նվազեցման համար ձեռնարկվում են միջոցներ պասիվ  վարորդների ակտիվացման համար: Ժամը 11:00-ից մինչեւ 19:00-ն շոգի պատճառով մարդիկ չեն վարում տաքսի՝ նախընտրելով դա անել առավոտյան եւ երեկոյան ժամերին: 

«Հենց այդ ժամանակ ենք մենք իրականացնում սուբսիդավորման քաղաքականությունը»,-հավելեց Yandex Go Armenia-ի ղեկավարը:  Վարորդները գնաճը կապում են վառելիքի թանկացման հետ: Նրանք չեն կիսում այն լավատեսությունը, որ եղանակային պայմանների լավացումից հետո գները չեն նվազի: