Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ

Կիպրոսի անդամակցությունը ՆԱՏՕ-ին անհնար է,

քանի դեռ Թուրքիան չի տվել իր համաձայնությունը, հայտարարել է հանրապետության նախագահ Ռեջեփ Էրդողանը:

«Եթե նայենք ՆԱՏՕ-ի փաստաթղթերին, ապա քանի դեռ մենք դրական պատասխան չենք տվել, Հարավային Կիպրոսի անդամակցությունը ՆԱՏՕ-ին անհնար է ոչ մի պարագայում։

Թուրքիայում հիմա այնպիսի կառավարություն չէ, ինչպիսին այն եղել է այն ժամանակ, երբ Հունաստանը մտավ ՆԱՏՕ։ Հիմա այստեղ մենք ենք։ Նրանք չեն կարողանա շրջանցել Թուրքիայի վետոն», – ասել է Էրդողանը թուրք լրագրողներին Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետություն կատարած այցի ավարտին։

Կիպրոսը դե ֆակտո բաժանված է հունական և թուրքական համայնքների 1974 թվականից։ Կղզու հյուսիսում հռչակվել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, որը չի ճանաչվել միջազգային հանրության կողմից:

Միջազգայնորեն ճանաչված է մնում միայն Կիպրոսի Հանրապետությունը, որը դե ֆակտո վերահսկում է կղզու հարավը։ Կղզու հունական և թուրքական համայնքները երկար տարիներ բանակցություններ են վարել Կիպրոսի քաղաքական վերամիավորման շուրջ, սակայն դեռևս չի հաջողվել:

(Visited 17 times, 1 visits today)