ՀՐԱՏԱՊ. ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունը

Հուլիսի 31-ին, ժամը 18:10-ից մինչև 18:50-ը,

ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի`

տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Մասնավորապես` թիրախային կրակ է արձակվել թիկունքային ապահովման (սնունդ տեղափոխող) մեքենայի վրա` լրջորեն վնասելով այն:

(Visited 97 times, 1 visits today)