Արմեն Սարգսյանը հանդես եկավ հայտարարությամբ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շվեյցարիայի Համադաշնության

Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելինին:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հայաստանի և Շվեյցարիայի համագործակցությունը հիմնված է մեր ժողովուրդների փոխադարձ հարգանքի ու վստահության վրա։

Շվեյցարիայի մեծաթիվ հայ համայնքն իր աշխույժ գործունեությամբ նպաստում է երկու երկրների ու ժողովուրդների մերձեցմանը։

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կընդլայնենք բազմաթիվ ոլորտներում միջպետական կապերը և փոխգործակցությունը»:

(Visited 19 times, 1 visits today)