Արարատ Միրզոյանը Մոսկվայում է․ Ինչ է հայտնել Լավրովին

Մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն: Տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առանձնազրույցը, որին հետևել է ընդլայնված կազմով հանդիպումը։

Լավրովի հետ հանդիպմանը Հայաստանի արտգործնախարարը ևս մեկ անգամ նշել է, որ Բաքուն չի կատարել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ եռակողմ հայտարարության կետերը:

«Ադրբեջանը սադրիչ քայլեր է կատարում, որոնք ուղիղ ոտնձգություն են Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ, ինչի հետ մենք բախվել ենք այս տարվա մայիսի 12-ից։ Այս գործողությունները ուղեկցվում են հայաֆոբ, ագրեսիվ հայտարարություններով»,- նշել է նա։

Միրզոյանը ընդգծել է Մոսկվայի հետ համագործակցությունը խորացնելու Երևանի պատրաստակամությունը:

Աղբյուրը` iravaban.net

(Visited 22 times, 1 visits today)