Նիկոլ Փաշինյանն ստորագրել է Տիգրանաշենը հանձնելու մասին փաստաթուղթը. Միկա Բադալյան

Մի քանի ժամ առաջ Նիկոլ Փաշինյանն ստորագրել է Տիգրանաշենը հանձնելու մասին փաստաթուղթը։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է բլոգեր Միկա Բադալյանը՝ հղում անելով իր աղբյուրներին ։

«Փաստինֆո»-ն հարցի վերաբերյալ փորձել է մեկնաբանություն ստանալ ՀՀ պատկան մարմիններից։

ՀՀ ԱԳՆ-ն ձեռնպահ մնաց պաշտոնական որեւէ մեկնաբանություն տալ Տիգրանաշենը հանձնելու մասին փաստաթղի ստորագրվելու վերաբերյալ բլոգեր Միկա Բադալյանի հայտնած տեղեկատվության վերաբերյալ։

Փաստաթղթի գոյության մասին տեղեկությունը ճշտելու համար «Փաստինֆո»-ն կապ հաստատեց ՀՀ ԱԳ մամուլի քարտուղար Վահան Հունանյանի հետ։ Վերջինս նշեց, որ չի մեկնաբանի նման «հիմարությունները»։

«Հիմարությունները ես պարզապես չեմ մեկնաբանում, ու մեկնաբանություն չեմ տալիս ինչ-որ մի բլոգերի մտքի հիվանդ արգասիքին»,- նշեց Հունանյանը։

(Visited 141 times, 1 visits today)