Ադրբեջանը ռազմական 3 դատախազություն է ստեղծել Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում

Ադրբեջանը, իր վերահսկողության տակ անցած տարածքներում, ռազմական երեք դատախազություն է ստեղծել: Ինչպես գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այս մասին այսօր ասել է Ադրբեջանի ռազմական դատախազության քննության վերահսկման բաժնի ղեկավար Մեհտի Հուսեյնզադեն: Նրա խոսքով՝ Ալիևի՝ ռազմական

դատախազություններ ստեղծելու հրամանի համաձայն՝ 2021 թվականի ապրիլի 1-ից ստեղծվել են Կուբաթլուի (Սանասարի) և Քելբաջարի (Քարվաճառի) ռազմական դատախազությունները: Նշվում է, որ ռազմական դատախազություն է ստեղծվել նաև Աղդամի (Ակնայի) շրջանում:

(Visited 13 times, 1 visits today)