Ալեն Սիմոնյանի նոր նշանակում է կատարել

«Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիրներից Հայկ Ստեփանյանն աշխատանքի է անցել Ազգային Ժողովում։

Նա նշանակվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի օգնական։

Այս մասին Հայկ Ստեփանյանը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Հարգելի ընկերներ, ճիշտն ասած ուզում էի անհատապես պատասխանել, բայց հասկացա, որ հնարավոր չի այսքան գրառումներին պատասխանել։

Շնորհակալ եմ շնորհավորանքների համար։ Անչափ պարտավորված եմ ինձ զգում և վստահեցնում եմ, որ ձեր սպասումները արդարանալու են։

Հանուն Հայաստանի Հանրապետության, ի շահ Հայ Ժողովրդի»,-նշել է նա։

(Visited 13 times, 1 visits today)