Ո՞վ է Գորիսում տեղադրել Պուտինի նկարով՝ «Հավերժ միասին» պաստառը

Համացանցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկարով և «Հավերժ Միասին» գրությամբ պաստառ է շրջանառվում, որը տեղադրված է Գորիսում։ 

ArmDaily.am-ը կապ հաստատեց այս պահին Գորիսում գտնվող Աշխահապետի՝ Արարատ Աղաբեկյանի հետ, ով հաստատեց տեղեկությունը։ «Գորիս մտնելուց այս պաստառն է տեղադրված»,- լուրերը հաստատեց Աղաբեկյանը։

Նա տեղեկացրեց, որ պաստառը 4-5 օր է, ինչ տեղադրվել է, բայց թե նման բովանադակությամբ պաստառ տեղադրելու հեղինակն ով է՝ հայտնի չէ։

Մեր տեղեկություններով՝ պաստառը տեղադրվել է իշխանությունների նախաձեռնությամբ։

Հայկա Ալոյան

(Visited 8 times, 1 visits today)