Սպասվում է անձրև և ամպրոպ. Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 14-ի ցերեկը, 15-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 14-ի ցերեկը, 17-18-ին՝ առանձին շրջաններում կեսօրից հետո և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ:

Սեպտեմբերի 15-16-ին, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 17-18-ին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

(Visited 106 times, 1 visits today)