Ակն ընդ ական, ատամն ընդ ատամա՞ն. ՀԱՊԿ նիստում ՀՀ դրոշը թարս են տեղադրել Արմեն Գրիգորյանի առջև

Այս պահին Նիկոլ Փաշինայնն ու Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Տաջիկստանի Հանրապետության մայրաքաղաք

Դուշանբեում մասնակցում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։ Հանդիպումից արդեն լուսանկարներ են տարածվել, որտեղ երևում է, որ Արմեն Գրիգորյանի առջև դրված ՀՀ պետական դրոշը թարս են տեղադրել:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբում ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի եւ Լեռնային

Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հանդիպման ժամանակ ՌԴ դրոշը թարս է դրված եղել սեղանին:

(Visited 28 times, 1 visits today)