Հայաստանը պատրաստ է Ադրբեջանին փոխանցել ականապատ տարածքների քարտեզները․ Նիկոլ Փաշինյան

ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձավ հայ ռազմագերիների հարցին։ Նա նշեց, որ Ադրբեջանն ավելի վաղ է հանձնել է բոլոր հայ ռազմագերիներին, քան Հայաստանն է հանձնել ադրբեջանցի ռազմագերիներին։ Ըստ Ալիևի՝ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո՝ նախորդ տարվա նոյեմբերի վերջին, Հայաստանի Շիրակի մարզից 62 հոգանոց խումբը «ահաբեկչություն իրականացնելու նպատակով մուտք է գործել Ադրբեջանի տարածքներ»։

«Նրանք ձերբակալվել են ադրբեջանցի զինծառայողների կողմից։ Եվ միջազգային կոնվենցիաների համաձայն՝ այդ «ահաբեկիչները» չեն կարող համարվել ռազմագերիներ»,- ասաց Ալիևը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ Ադրբեջանը չի կատարել նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը և մինչ այսօր չի վերադարձրել բոլոր հայ ռազմագերիներին ու պահվող մյուս անձանց։

«Ուզում եմ ընդգծել, որ այդ հայտարարությունը վերաբերում է ոչ միայն ռազմագերիներին, այլ նաև պատանդներին ու մյուս պահվող անձանց։ Սա զուտ հումանիտար հարց է, և մենք ակնկալում ենք դրա շուտափույթ լուծումը»,- նշեց Փաշինյանը։ Ըստ նրա՝ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանին փոխանցել ականապատ տարածքների

(Visited 12 times, 1 visits today)