ՌԴ ՊՆ արձագանքը հայկական դիրքերի դեմ հարձակմանը

Անցած մեկ օրում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում Մարտունու շրջանում:

 Ռուսական խաղաղապահ զորախումբը իրավիճակը կայունացրել է, միջոցներ են ձեռնարկվել դրա հետագա էսկալացիան թույլ չտալու ուղղությամբ:

Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

ՌԴ ՊՆ-ն այսպես է արձագանքել Արցախի Նոր շեն համայնքի հայկական դիրքերի ուղղությամբ Բաքվի զինվորականների հարձակմանը։

ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ չի ասվում, թե ով է խախտել հրադադարը, եւ խոսք չկա 6 հայ վիրավորների մասին։

(Visited 36 times, 1 visits today)