4900 Քաղաքացի Ընդգրկվել Է Ավանդի Դիմաց Փոխհատուցման Վճարման Ցուցակում․ Սոցապը Նոր Հայտարարություն Է Տարածել Ավանդների Վերբերյալ

ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման իրավունք ունեցող քաղաքացիներն այսուհետ հնարավորություն ունեն գումարն ստանալ նաև անկանխիկ եղանակով:

2021 թ․ հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում 4900 քաղաքացի ընդգրկվել է ավանդի դիմաց փոխհատուցման վճարման ցուցակում։ Ավանդների փոխհատուցում ստանալու համար ավանդատուն հաշվառման նպատակով կարող է անձամբ (օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով) դիմել Միասնական սոցիալական ծառայության իր հաշվառման բնակության վայրի տարածքային կենտրոն` ներկայացնելով`

1) անձը հաստատող փաստաթուղթ կամ նույնականացման քարտ, 2) ավանդատուի հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական ապահովության քարտը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանք

(այսուհետ` հանրային ծառայությունների համարանիշ), 3) ավանդատուի խնայողական գրքույկը (դրա առկայության դեպքում), 4) տեղեկանք «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունից՝ ավանդատուի բանկային հաշվի քարտում 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ առկա տվյալների մասին։

5) ըստ անհրաժեշտության՝ այլ փաստաթղթեր։ Ավանդի փոխհատուցումն անկանխիկ եղանակով ստանալու համար՝ վերոնշյալ փաստաթղթերի հետ անհրաժեշտ է ներկայացնել հայտարարություն՝ ընտրելով այն բանկը, որի միջոցով քաղաքացին ցանկանում է ստանալ փոխհատուցումը։ Նշենք, որ ավանդի փոխհատուցման իրավունք ունեն՝ 1) մինչև 1938 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մա հացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում,

2) ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մա հացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, 3) Սահմանամերձ համայնքներում (ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածի ցանկում ընդգրկված)` բնակչության պետական ռեգիստրում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված,

ինչպես նաև այդ համայնքներից զորակոչված՝ 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնված անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մա հացած ամուսնու կողմից`

համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, 4) ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մա րտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զո հված (մա հացած) զի նծառայողների կամ կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած անձինք:

(Visited 86 times, 1 visits today)