Նախագիծն ընդունվեց 1-ին ընթերցմամբ․․ Հայտնի է, որ օրերն են Ամանորի տոներին ոչ աշխատանքային

Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 27-ին, առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը,

ըստ որի առաջարկվում է Ամանորյա տոներին ոչ աշխատանքային սահմանել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 6-ը:

«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին ԱԺ պատգամավորների քվեարկեցին 53 կողմ, 16 դեմ, 3 ձեռնպահ ձայների համամասնությամբ:

Հավելենք, որ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջարկել է ոչ աշխատանքային օրեր թողնել նաև հունվարի 2-ը և հունվարի 7-ը:

Նախագիծը Ազգային ժողովում ներկայացրել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

(Visited 111 times, 1 visits today)