Անուն առ անուն խայտառակելու եմ կեղծ սերտիֆիկատ տրամադրող թյուրիմացություններին և հանձնելու եմ պատկան մարմիններին։ Վստահ եմ, որ… Ռեգինա Պրազյան

Ռեգինա Պրազյանը գրել է. Ամիսներ շարունակ երեխա չեք կրել կրծքներիդ տակ և արհեստական ցա վերի ներքո ծննդաբերել և

դատարկ ձեռքերով տուն գնացել և հենց դա է պատճառը, որ չգիտեք, թե ձեր տգիտությունն և չծնված երեխայի կյանք խլե լը ինչի է հանգեցնում։ Այո, ես պնդում եմ, որ պոտենցիալ մարդաս պաններ են վիրուսի դեմ պայ

քարին միջամտող բոլոր ստահակները։ Բուժ աշխատող կոչվող սպիտակ խալաթով և 20.000 դրամով կեղծ պատվաստման սերտիֆիկատ տրամադրող անբարոյականներից սկսած և այդ սերտիֆիկատը վերցրած ու հետագայում վա րակված, իսկ իրենց վա րակվելու հետևանքով ստեղծած շղթայի հետևանքով բարեկամի, ծանոթի կամ անծանոթի կյանքը վտա նգի տակ դրած

թեթևամիտ թափթփուկները։ Ինձ հարազատ մարդու հղիություն է ընդհատվել և ամեն ինչ անելու եմ, որ պատասխանատվության ենթարկվեն բոլոր մե ղավորները։ Անուն առ անուն խայտառակելու եմ կեղծ սերտիֆիկատ տրամադրող թյուրիմացություններին և հանձնելու եմ պատկան մարմիններին։ Վստահ եմ, որ ԱԱԾ-ի համար հաշված ժամերի գործ է նորից նոր բացահայտումներ

իրականացնելը, սակայն ցա վոք սրտի նախորդ անգամվա դեպքերի բացահայտումներից հետո ավելի ակտիվ են տրամադրվում այդ սերտիֆիկատները, իսկ պատճառները շատ են։ Շուտով առաջարկություն կանեմ այդ գործունեությունը կանխելու նպատակով։
Իսկ առողջապահության նախարարությանը պետք է հորդորեմ սոցիալական հոլովակներ նկարահանել, տարբեր երկրների ունեցած փորձերը հասանելի ու

մաքսիմալ պրիմիտիվ ձևով հասցնել հանրությանը, օգտագործել ողջ մեդիադաշտը հասարակությանը ամեն բան կապված վա րակի հետ հասանելի դարձնելու համար ու էական չէ, թե կլինի դա պատվաստման ցուցանիշները, մա հացության, փրկվածների թե մեկ այլ բանի։ Հարկավոր է շատ արագ գործել արդեն ոչ թե այն խստացումներով, որոնք դրդում են մարդկանց հան ցանքի, այլ ավելի շատ ճիշտ ինֆորմացիայի մատուցմամբ և

ինֆորմացիայի մատուցման ճիշտ ձևով։ Տակտիկ քայլեր կատարեք միևնույն ժամանակ համագործակցելով իրավապահ մարմինների հետ։ Վստահ եմ նաև որ կհաղթահարենք և դուրս կգանք այս սոսկալի իրավիճակից։ Հանրությունը պետք է և պար տավոր է աջակցել, թե իրավապահ մարմիններին և թե առողջապահության նախարարությանը։ Եթե վա խենում եք ինչ-ինչ պատճառներով որևէ բան բարձրաձայնելուց, ապա

կարող եք անձնական նամակ ուղարկել ինձ։ Երբեմն շատ ուշ եմ կարդում, սանայն փորձում եմ բոլոր նամակներն էլ կարդալ և պատասխանել!!!

(Visited 9 times, 1 visits today)