Դինոզավրը ՄԱԿ-ի ամբիոնից դիմել է համաշխարհային առաջնորդներին

ՄԱԿ-ում ներկայացրել են տեսահոլովակ, որտեղ դինոզավրն ամբիոնից դիմում է երկրների պատվիրակություններին ու

համաշխարհային կազմակերպությունների աշխատակիցներին։ Հոլովակը ստեղծվել է «Մի՛ ընտրիր ոչնչացումը» արշավի շրջանակում, գրում է Green Deal-ը։

Նախապատմական հրեշը ելույթի համար ընտրել է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ամբիոնը, որտեղից վերջերս ելութներով հանդես են եկել համաշխարհային առաջնորդները։

«Եկել է ժամանակը, որպեսզի մարդիկ դադարեն արդարացումներ հորինել և սկսեն կյանքի կոչել փոփոխությունները»,-ասել է նա՝ նշելով, որ ածխաջրածինների համար տրամադրվող պետական սուբսիդիաներն իռացիոնալ և անտրամաբանական են կլիմայական փոփոխությունների համատեքստում։

Հոլովակը հայտնվել է Գլազգոյում անցկացվելիք գլոբալ կլիմայական համաժողովի նախաշեմին և դարձել համակարգչային գրաֆիկայի կիրառմամբ ՄԱԿ-ի պատմության մեջ առաջին ֆիլմը։

Համաժողովը կանցկացվի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 12-ը։ Աշխատանքներին կմասնակցի 200 երկրից ավելի քան 30 հազար մարդ։

(Visited 7 times, 1 visits today)