ՏԵՍԱՆՅՈՒԹ. « Ո՞ւր ա էն 5 մլրդ-անոցը, էս խի՞ չի գալիս նիստերի…Նիկոլ Փաշինյանը անհարմար դրության մեջ դրեց Արամ Վարևանյանին

Հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում Կառավարության

հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի հարցի, հայտարարեց. «Տարբեր վերսիաներով, որ նույն հարցը տալիս եք, դուք ի՞նչ նկատի ունեք,

այսինքն՝ ի՞նչ եք ուզում պարզել: Հարյուր անգամ հարցրել եք, հարյուր անգամ էլ պատասխանել ենք: Դուք էլ չեք հասկանում, թե ինչ եք հարցնում, սակայն տպավորություն եք ստեղծում, որ նենց խորհրդավոր տեղեկությունների եք տիրապետում: Բան ունեք ասելու, ունե՞ք տեղեկություն՝ բացահայտեք: Ո՞ւր ա էն հինգ մլրդ-անոցը, էս խի՞ չի գալիս նիստերի»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց. «Պետք լինի՝ կապացուցենք էլ, որ ծախողն էլ եք դուք, դավ աճանն էլ եք դուք, կապի տուլյանտն էլ եք դուք: Էդ խորհրդավոր հարցերը՝ իսկ էդ մոմենտին Հանրապետության հրապարակով դեղին Ժիգուլի անցա՞վ, թե՞ չանցավ: Իսկ էդ ժամանակ ձեր շեֆի հաշվին քանի՞ միլիոն դոլար

փող կար, դրամո՞վ էր, թե՞ եվրոյով. կարա՞ք պատասխանեք այս հարցին, իսկ դա ազնի՞վ եղանակով էր նա աշխատել, թե՞ գո ղացել էր բանակից, իսկ որդիների հաշիվների՞ն»:

(Visited 20 times, 1 visits today)